«Մարտակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 71.
}}
 
'''Մարտակերտ''', քաղաք [[ԼՂՀ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] հյուսիս-արևելյան մասում, [[Մարտակերտի շրջան]]ի վարչական կենտրոնը` [[Ստեփանակերտ]]ից 75 կմ հյուսիս` [[Թարթառ]] գետի միջին հոսանքի աջ կողմում` 450 մետր բարձրության վրա։ Մարտակերտ համայնքի կազմում ներառվել են նաև [[Հայկաջուր]], [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|Ջրաբերդ]], [[Մարալյան Սարով]], [[Լևոնարխ]] գյուղերը։ Վարչական տարածքը` 4600 հեկտար է։ Անվանումը ''Մատուռակերտի'' հնչյունափոխված ձևն է։ Մինչև 1992-ը (բռնագաղթը) Մարտակերտը մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր ([[Ստեփանակերտ]]ից և [[Շուշի]]ից հետո), ուներ շուրջ 13 հազար բնակիչ (2002-ին՝ 4469)։ 1988-ին Մարտակերտն ուներ միջնակարգ (2), գիշերօթիկ (1), երաժշտական յոթնամյա (1) և սպորտային (1) դպրոցներ, մարզահրապարակ, մանկապարտեզ (5), հիվանդանոց, մշակույթի տուն, կինոկետ, կապի բաժանմունք, շինանյութերի կոմբինատ, յուղի-պանրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ և այլն։ Մարտակերտի խաղողագործական տնտեսությունը տարեկան արտադրել է շուրջ 20-25 հազար տոննա խաղող, 1800 տոննա [[կաթ]], 2000 տոննա [[հացահատիկ]] (1987)։
 
2003-ին Մարտակերտում գործել են միջնակարգ (2), սպորտային (1) և երաժշտական (1) դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, «Ալրաղաց» ձեռնարկությունը և այլն։<ref name="ՂԱՊ">Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 466-467։</ref>