«Վանի թագավորության ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
No edit summary Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 9.
=== Տուշպա ===
{{Main|Տուշպա}}
[[Տուշպա]]ն (Վան)՝ թագավորության մայրաքաղաքը, ակնառու կերպով ներկայացնում է հայերի նախնիների քաղաքաշինական արվեստի նկարագիրը։ Կառուցվել է [[Վանա լիճ|Վանա լճի]] հարավարևելյան ափին՝ մ.թ.ա. 9-րդ դարում։ Չնայած պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն անարդարացիորեն Տուշպայի հիմնադրումը վերագրում է [[Ասորեստան]]ի թագուհի [[Շամիրամ]]ին, տալիս է հետաքրքիր տեղեկություններ քաղաքի կառուցվածքների մասին։ Ըստ Խորենացու Շամիրամը քաղաքի մեջ շինում է բազմաթիվ ընտիր ապարանքներ
[[Պատկեր:Door of Mher.JPG|270px|մինի|աջից|Մհերի դուռ]]
Քաղաքի առաջացման համար որպես կորիզ ծառայել է Վանի նշանավոր ու խիստ անառիկ քարաժայռը, որի բոլոր լանջերը (բացի հյուսիսայինից) զառիթափ իջնում են մինչև հարթավայր, մյուս կողմերից անհնար դարձնելով միջնաբերդ ներթափանցելը։ Միջնաբերդի պաշտպանական պարսպապատերի ուղղությունն ու ողջ համակարգը համապատասխանում է քարաժայռի ձևին ու տեղադրությանը։ Քարաժայռի գագաթին, հյուսիսային կողմից արևելքից արևմուտք է ձգվում հզոր, բեկբեկուն ու աշտարակավոր պարսպապատերի գիծը։ Մյուս կողմից, թեև այդպիսի պարսպապատերի կարիք չկար, սակայն առանձին հատվածներով դրանք եղել են, քարաժայռի հարավային կողմում երբեմնի պարսպապատից պահպանվել է աշտարակ՝ տեղադրված հատուկ հարթեցված աստիճանի վրա։ Մեծ թեքություն ունեցող լանջերին կամ ուղղաձիգ ժայռի գագաթին ժայռաստիճանների ստեղծումը թելադրվել է պարսպապատի տակ հուսալի, սողքը կանխելու հիմնատակ, ինչպես նաև այդ ժայռաստիճանների վրա անձրևի ու ձնհալի ջրերի հոսման համար տաշտաձև առվակներ ունենալու անհրաժեշտությունից։ Վանի քարաժայռի գագաթին այդ պարսպապատերը շարված են խոշորաչափ կանոնավոր ձևի քարերից, առանց շաղախի օգտագործման, այսինքն չոր շարվածքի տեխնիկայով։ 3մ և ավելի հաստություն ունեցող պատերի արտաքին երկու կողմերի կանոնավոր շարվածքի միջև լիցք է կատարվել մանր քարերով<ref name="Վ.Հ." />։
Միջնաբերդի առավել եզակի կառուցվածքներն ահռելի ժայռազանգվածի մեջ գտնվող ժայռափորերն են։ Անկախ այն փաստից, որ լիովին հայտնի չէ, թե ինչ նպատակի են դրանք ծառայել, այդ ժայռափորերը ճարտարապետական ներքին տարածությունների կազմակերպման վերին աստիճանի ուշագրավ օրինակներ են<ref name="Վ.Հ." />։ Դրանց թվին են պատկանում «Խորխորի մեծ» և «Խորխորի փոքր», «Նեֆտ-կույու», «Իչկալա», հարավարևելյան կողմի «Մեծ» և հյուսիսային լանջի միադահլիճ ժայռափորերը։ ''Խորխորի մեծ'' ժայռափորը (ոչվում է նաև րգիշտիի սենյակ)ներկայացնում է մեծ դահլիճ, որին 3 կողմից շրջապատում են առավել փոքր սենյակներ։ 4 սենյակներից յուրաքանչյուրը մուտքերով
=== Էրեբունի ===
Տող 23.
Միջնաբերդն ունեցել է 3 հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ Պալատական համալիրը բաղկացած է մեծ թվով (մինչև 80) բազմաբնույթ սենյակներից, որոնք խմբավորված են երկու բակերի, սյունազարդ բակի, մեծ և փոքր սյունազարդ դահլիճների շուրջը։ Մեծ բակի հյուսիսարևելյան կողմին կից է ընդարձակ սյունազարդ դահլիճը, որն ըստ երևույթին ծառայել է հանդիսավոր ընդունելությունների և արարողությունների կատարմանը։ Նրանում երկայնական ուղղությամբ կանգնեցված էին փայտյա սյուներ, որոնց վրա հենվում էր դահլիճի փայտածածկը։ Դահլիճի պատերը զարդարվել են աշխարհիկ և պաշտամունքային թեմաներ պատկերող որմնանկարներով, որոնք առավել բազմազան են պալատական համալիրի մյուս դահլիճների կավածեփ ներքին և Խալդ աստծո տաճարի արտաքին սյունասրահի պատերին պահպանված որմնանկարների պատառիկներում<ref>{{Cite book |title=Росписи Эребуни |last=Оганесян |first=Константин |year=1973}}</ref>։
Պալատական համալիրի մեծ բակը ապադանի (սյունազարդ
=== Արգիշտիխինիլի ===
Տող 31.
Արգիշտիխինիլին ունեցել է երկու միջնաբերդ (արևմտյան և արևելյան կողմերում), վերջիններս միմյանց կապվել են մոտ 10 մետր լայնություն ունեցող գլխավոր փողոցով։ Երկու կողմից գլխավոր փողոցին ուղղահայաց միանում էին բնակելի շենքերի առանձին խմբերից բաղկացած թաղամասեր կազմող ոչ մեծ փողոցներ։ Քաղաքաշինական այսպիսի մոտեցումը հատուկ էր միայն ուրարտական ճարտարապետությանը<ref name="Հասրաթյան">{{Cite book |title=Очерк армянской архитектуры |last=Асратян |first=Мурад |year=1985 |location=Москва}}</ref>։ Միջնաբերդերն իրենց կառուցապատման բովանդակությամբ տարբեր էին։ Արևմտյանի վրա տեղավորված էր Արգիշտի 1-ինի և [[Սարդուրի Բ|Սարդուրի 2-րդ]]ի պալատական համալիրը, իսկ արևելյանի կազմում կար նաև [[Խալդի]] աստծու տաճարը, ինչն ընդգծում է նրա պաշտամունքային բնույթը<ref name="Վ.Հ." />։
Արևմտյան միջնաբերդի ներքին կառույցների մեջ իր դիրքով, չափերով և հանդիսավորությամբ ամենանշանավորը պալատական շենքն է,
Արգիշտիխինիլիում պեղումներով բացահայտվել են ուրարտական բնակելի տան երկու սկզբունքային և ժամանակագրական տեսակետից միմյանցից շատ տարբեր տիպեր, որոնք արդյունք են սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր պայմանների։ Առաջինը քաղաքի կենտրոնական թաղամասերում պեղված մեծ առանձնատներն են, որ ունեն 400-600 մ<sup>2</sup> ընդհանուր մակերես և մեծ մասամբ բաղկացած են կենտրոնական դահլիճի շուրջը համախմբված մի քանի, երբեմն մինչև 10 սենյակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր որոշակի ֆունկցիոնալ դերը։ Այս շենքերը, ժամանակի ընթացքում կրելով տարբեր վերակառուցումներ, հարատևել են մինչև քաղաքի կործանումը։ Երկրորդը արևմտյան միջնաբերդի հյուսիսային և արևելյան պարիսպների տակ պահպանված աղքատիկ ու փոքր խրճիթներն են, որոնք կառուցվել են քաղաքի պատմության վերջին՝ անկման շրջանում, երբ նա լրիվ կորցրել էր պաշտպանական և վարչատնտեսական երբեմնի խոշոր նշանակությունը, և, հավանաբար, լքվել ուրարտական վարչության կողմից<ref name="Ղաֆադարյան" />։
|