«Իկոնիայի սուլթանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 63.
| Նշումներ =
}}
'''Իկոնիայի սուլթանություն''', '''Ռումի սուլթանություն''', '''Փոքր Ասիայի սելջուկյան պետություն''', սելջուկների ավատատիրական պետություն [[Փոքր Ասիա]]յում (1074-1307)։ Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ Սկզբում [[մայրաքաղաք]]ը [[Նիկիա]]ն էր, ապա՝ Իկոնիան ([[Քոնյա|Կոնիա]])։
 
[[1157]] թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, [[1207]] թվականին գրավեց [[Անթալիա]]ն, [[1214]] թվականին՝ [[Սինոպ]]ը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ (1219-1236) թվականին։
 
[[1243]] թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը [[Քյոսե-դաղի ճակատամարտ|Քյոսեդաղի մոտ]] պարտվեցին [[Մոնղոլական կայսրություն|մոնղոլներին]], և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ [[1299]] թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ [[Օսման]] բեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ [[1307]] թվականին վերացավ պատմության [[ասպարեզ]]ից։ Օսմանի հիմնած բեգությունը դարձավ [[Օսմանյան կայսրություն|օսմանյան պետության]] կորիզը։
 
[[12-րդ դար]]ում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժել են [[Կիլիկիայի հայկական իշխանություն|Կիլիկիայի հայկական իշխանապետության]] տարածքը, բայց հաջողություն չեն ունեցել։ Սուլթան Ռուքն ադ-Դինը ([[1196]]-[[1204]]) [[Կարին]]ը գրավելուց հետո արշավեց [[Վրաստան]], սակայն [[Բասենի դաշտ]]ում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214-1219 թվականներին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] սահմանամերձ Լուլուա և [[Կապան (բերդ)|Կապան բերդ]]երը, սակայն [[1219]] թվականին պարտության մատնվեցին [[Լևոն Բ]]–ի կողմից։