«Աշխատանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
Տեքստի լրացում և տեղեկության թարմեցում
Տող 30.
 
Աշխատանքի կարևորությունը ընդգծող փաստերից հայտնի մի բնորոշ դեպք կա ճապոնացի Ացուխիկո Տատեուկիի մասին։ Նա աշխատում էր միջին մեծության մի կազմակերպությունում բաժանմունքի պետ։ Երբ նրան աշխատանքից ազատեցին, գործազրկությունը նրա համար այնքան նվաստացուցիչ էր, որ նա որոշեց ընտանիքի անդամներից թաքցնել այդ փաստը։ Ամեն առավոտ 7:30 հագնում էր իր կոստյումը, կապում փողկապը և դուրս էր գալիս տնից։ Օրն անցկացնում էր սրճարաններում, զբոսայգիներում, կինոթատրոններում։ Ի վերջո կինն ու երեխաները կասկածեցին, որ մի բան այն չէ նրա հետ, քանի որ տուն էր վերադառնում 6:30, այլ ոչ առաջվա նման կեսգիշերին<ref>Ayres R. and Miller S. Robotics: Applications and Social Implications. Cambridge, 1983.</ref>։
 
== Աշխատանք փնտրելու տեսությունը ==
Քանի որ աշխատանքի շուկայում տեղեկատվությունն անկատար է, աշխատանք փնտրելու գործընթացը ժամանակ է խլում։ Աշխատանք փնտրելու պարզագույն մոդելը պարունակում է հետևյալ ենթադրությունները՝
 
# աշխատանքի շուկայում տեղեկատվությունն անկատար է,
# աշխատատեղերը տարբերվում են միայն աշխատավարձի դրույքով,
# աշխատողի մոտ միջոցների սահմանափակում չկա աշխատանք փնտրելու համար, նա կարող է շարունակել փնտրել աշխատանք, ինչքան որ կամենա,
# աշխատողն ստանում է միայն մեկ ազատ աշխատատեղի առաջարկ միավոր ժամանակահատվածում,
# աշխատանք փնտրելու գործընթացը կապված է ուղղակի և այլընտրանքային ծախսերի հետ։
 
Յուրաքանչյուր մարդ ձեռնամուխ լինելով աշխատանք փնտրելու գործընթացին, միշտ մտովի պատկերացնում է աշխատավարձի այն մակարդակը, որի դեպքում նա կհամաձայներ անցնել աշխատանքի։ Աշխատավարձի այդ մակարդակն անվանում են ռեզերվային աշխատավարձ։ Եթե աշխատողն ստանում է ռեզերվայինից բարձր մակարդակի աշխատավարձով աշխատանք, ապա նա անմիջապես ընդունում է այդ առաջարկը և աշխատանք փնտրելու գործընթացն ավարտվում է։ Եթե առաջարկվող աշխատավարձի մակարդակը ցածր է ռեզերվայինից, աշխատանք փնտրելը շարունակվում է։
 
Ամեն մի շուկայի համար կարելի է կառուցել աշխատավարձի բաշխման հաճախականության ֆունկցիա, որը ցույց կտա, թե որքան հաճախ են հանդիպում աշխատավարձի այս կամ այն մակարդակները։ Սովորաբար այդ ֆունկցիան ունի միաուռուցիկ թեքությամբ, դեպի ձախ հակված կորի տեսք։ Դա նշանակում է, որ շատ բարձր և շատ ցածր աշխատավարձերն հանդիպում են բավականին հազվադեպ, իսկ ավելի հաճախ առաջարկվում են աշխատանքներ, որոնք ավելի մոտ են նվազագույնին, քան առավելագույնին։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աշխատանք» էջից