«Իթան Ալեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Իթան Ալեն,''' ([[Անգլերեն{{lang-en|անգլ]]. Ethan Allen}}, [[1738]], [[հունվարի 21]]- [[1789]], [[փետրվարի 12]]) [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկացի]] զինվոր, Հյուսիսային Ամերիկայում Անկախության պատերազմի հերոս, քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, ինչպես նաև ագարակատեր ու գործարար։ Նա առավել հայտնի է որպես ամերիկյան [[Վերմոնտ]] նահանգի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև պատերազմի սկզբում Տիկոնդերոգ նավահանգստի գրավման համար։ Ծնվելով [[Կոնեկտիկուտ]] նահանգում՝ Ալենը մեծացել է այն ժամանակվա սահմանային դաժան ավադույթներով, բայց դրա հետ մեկտեղ ստացել է փիլիսոփայության կրթություն։ 1760-ականների վերջերին նա սկսեց հետաքրքրվել [[Նյու Հեմփշիր|Նյու Հեմփշիրի]] տարածքային հարցերով, դարձավ հողի սեփականատեր, և շրջակա տարածքների իրավական վիճարկելի հարցերում ակտիվ ներգործություն ունեցավ։ Իրավական ասպարեզում ունեցած անհաջողությունները պատճառ դարձան «Կանաչ լեռների երիտասարդներ» աշխարհազորային կազմակերպության ձևավորմանը, որտեղ Ալենը սկսեց Նյու Յորքի բնակիչների ունեցվածքի ոչնչացման հարցերով արշավ, որպեսզի նրանց ստիպի երկիրը լքել։ Ալենին անվանում էին գնդապետ, իսկ նրա զարմիկներ Սեթ Ուորներն ու Բեյքերը երկու վաշտերի ղեկավարներ էին։ Երբ սկսվեց [[Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում|Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում,]] Ալենն ու իր կողմնակիցները 1775 թվականի մայիսի 10-ին որոշեցին գրավել Տիկոնդերոգի նավահանգիստը։ 1775 թվականի սեպտեմբերին Ալենը Մոնրեալը գրավելու անհաջող փորձ կատարեց, ինչի հետևանքով բրիտանական ուժերը նրան գերեվարեցին։ Ի սկզբանե Թագավորական ռազմածովային նավատորմի նավերից մեկում բանտարկվելով` պայմանականորեն ազատ արձակվեց Նյու Յորքում, և վերջապես, 1778 թվականին գերիների փոխանակաման շրջանակներում ազատ արձակվեց։
 
Ազատ արձակվելուց հետո Ալենը վերդարձավ [[Նյու Հեմփշիր]] հողատարածքներ, որոնք անկախացան 1777 թվականին, և վերականգնեց քաղաքական իր գործունեությունը այդ տարածքում։ Շարունաելով [[Նյու Յորքի երկնաքերներ|Նյու Յորքի]] տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերի դիմակայմանը, նա ակտիվորեն աջակցեց Կոնգրեսի կողմից Վերմոնտի հանրապետության` որպես նահանգի ճանաչման գործընթացին, ինչպես նաև մասնակցեց բրիտանական բանակցություններում Վերմոնտի` որպես բրիտանական առանձին նահանգի հնարավոր լինելու հարցում։