«Մշակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
}}
 
'''«Մշակ»''', հասարակական-քաղաքական, գրական թերթ։ Հրատարակվել է 1872-1921 թթ.թվականներին [[Թիֆլիս]]ում։ում (ներկայումս՝ Թբիլիսի)։ Թերթի հիմնադիր և առաջին խմբագիր՝խմբագիրը [[Գրիգոր Արծրունի|Գրիգոր Արծրունին]]։ էր։ Հետագայում «Մշակի» խմբագիրներն են եղել [[Ալեքսանդր Քալանթար|Ալեքսանդր Քալանթարը]], [[Համբարձում Առաքելյան|Ա. Առաքելյանը]]. [[Լեո]]ն։
 
«Մշակ»-ը եղել է «<nowiki/>[[Հյուսիսափայլ (ամսագիր)|Հյուսիսափայլ]]<nowiki/>» ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն «Հյուսիսափայլ»-ի, հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում՝ [[Անդրկովկաս]]ի մշակութային կենտրոն Թիֆլիս քաղաքում։ Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին։ Կրթություն ստանալով Հեյդելբերգյան համալսարանում, Գերմանիայում, Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է «Հայկական Աշխարհում», սակայն երազում է սեփական լրագրի մասին։ Լինելով հարուստ ռազմական գործիչ՝ Երեմիա Արծրունու որդի, Գրիգորն այնուամենայնիվ բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար։ Մի անգամ Թիֆլիսում, «Եվրոպա» սրճարանում Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների՝ Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին։ Այդ օրն ընդունված է համարել «Մշակ» թերթի հիմնադրման օր։ Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև՝ երկու, երեք ու հինգ անգամ։
 
«Մշակ»-ի հրատարակման տարիները համընկնում են Արևելյան ճգնաժամի, ճնշված ազգերի ազատագրական շարժման, ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինյան կոնգրեսի ու Հայկական հարցը փակուղու բերելու հետ։ Ժամանակաշրջանը հարուստ էր պատմական իրադարձություններով։ Թերթը հանդես էր գալիս լիբերալ-բուրժուական դիրքերից ռեակցիոն հոգևորականության, պահպանողականների կարծրամտության դեմ, գրում էր Թուրքիայում հայերի ծանր կացության մասին, բարձրացնում էր ժողովրդի լուսավորության, կանանց էմանսիպացիայի, հայ գրականության ու արվեստի զարգացման հարցերը։ Գյուղացիների ու բանվորների ճնշված իրավիճակը նույնպես իր արտացոլումն էր գտնում «Մշակ»-ի էջերում։
104 006

edits