«Դեմք (քերականություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Fixed grammar
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում Android app edit
Տող 1.
'''Դեմք''', [[բայ]]ի, [[դերանուն|դերանվան]] (անձնական, որոշ յուրահատկությամբ՝ նման ցուցական), մի շարք լեզուներում (օրինակ, ցուցական)՝ նաննաև [[գոյական]]ի քերականական կարգ, որով արտահայտվում է գործողության կամ առարկայի հարաբերությունը խոսողի նկատմամբ։ Լեզուներում կա 3-րդ դեմք․։ դեմք։

Բայի առաջին դեմք ցույց է տալիս, որ գործողություն կատարողը խոսողն է (գրում եմ), երկրորդը՝ որ գործողություն կատարողը խոսակիցն է (գրում ես), երրորդը՝ որ գործողություն կատարողը ոչ խոսողն է, ոչ խոսակիցը, այլ մի երրորդ անձ, առարկա (գրում է, ծաղկում է)։ [[Հայերեն]]ում բայի դեմքը ժամանակային համադրական կազմություններում արտահայտվում է վերջավորություններով (գրեմ, գրես, գրի), իսկ վերլուծական կազմություններում՝ օժանդակ բայով (գրում եմ, գրում ես, չեմ գրի)։ [[Գրաբար]]ում բայի դեմքը առավելապես արտահայտվել է վերջավորություններով։
 
[[Սեմական լեզուներ]]ի բայերի մեջ հնարավոր է դիմային 2 վերջավորություն՝ նշանակելու համար թե՛ գործող սուբյեկտի, թե՛ գործողության օբյեկտի դեմքը։ Դերանուններից դեմքի կարգը հատուկ է մասնավորապես անձնականներին։ Առաջին դեմքին ցույց է տալիս խոսողին (ես, ինքս), երկրորդը՝ խոսակցին (դու, ինքդ), երրորդը՝ երրորդ անձի (նա, ինքը)։ Դիմային հարաբերության յուրահատուկ իմաստ կա նաև ցուցական դերանունների մեջ։ Հայերենի կառուցվածքային յուրահատկություններից է դեմքի կարգի արտահայտումը հոդերի միջոցով (մենք՝ աշակերտներս, դուք՝ աշակերտներդ)։