«Կայք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
* կառավարական ցանցակայք
* շահույթ չհետապնդող կազմակերպության ցանցակայք:
 
Ցանցակայք կարող է ստեղծել որևէ անհատ կամ կազմակերպություն, և այն սովորաբար առնչվում է որևէ կոնկրետ թեմայի կամ նպատակի: Ցանկացած ցանցակայք կարող է պարունակել գերկապ դեպի որևէ այլ ցանցակայք, այնպես որ տարբերութուններնտարբերություններն անհատական ցանցակայքերի միջև, ինչպես դրանք ընկալում է գործածողը, երբեմն կարող են հստակ չլինել:
Ցանցակայքերը գրվում են HTML (գերտեքստային նշման լեզու) լեզվով կամ դինամիկ կերպով փոխարկվում են դրան և մատչելի են գործածողի գործակալ (user agent) կոչվող ծրագրակազմային փոխկապակցիչի (software interface) միջոցով: Ցանցաէջերը կարելի դիտել կամ որևէ այլ ձևով մատչել տարբեր տեսակի համակարգաչային հիմք ունեցող կամ համացանցային ընձեռմամբ տարբեր չափսերի սարքերից, ներառյալ` սեղանադիր (desktop) և գոգդիր (laptop) համակարգիչները, PDA-ները և բջջային հեռախոսները:
Ցանցաէջը հյուրընկալվում է (is hosted) համակարգչային համակարգի վրա, որը կոչվում է ցանցային սպասարկիչ (web server) (նաև կոչվում է HTTP սպասարկիչ): Այս եզրերը կարող են նաև վերաբերել այն ծրագրակազմին, որն աշխատեցնում է այս համակարգերը, առբերում (retrieve) և ներկայացնում է ցանցաէջերը` համաձայն գործածողների խնդրանքների: Առավել հաճախ գործածվում է Apache ցանցային սպասարկիչը (ըստ Netcraft-ի վիճակագրության): Լայնորեն կիրառվում է նաև Microsoft-ի Internet Information Server-ը (IIS):
Տող 23 ⟶ 24՝
=== Ստատիկ ցանցակայք ===
 
Ստատիկ ցանցակայքն այն ցանցակայքն է, որի ցանցաէջերը սպասարկչի վրա ունեն այն նույն տեսքը, ինչպիսին տեսնում է դրանք գործածողը: Այն հիմնականում կոդավորված է HTML լեզվով (գերտեքստային նշման լեզու):<br />
Ստատիկ ցանցակայքը նաև անվանում են դասական ցանցակայք, հինգ էջանոց ցանցակայք կամ բրոշուրային ցանցակայք, որովհետև այն պարզապես նախասահմանված տեղեկություններ է տրամադրում գործածողին: Այն կարող է ներառել տեղեկություններ որևէ ընկերության, նրա արտադրանքի և ծառայությունների մասին` տեքստերի, լուսանկարների, Flash անիմացիայի, տեսա/ձայնային և փոխգործուն ընտրացանկերի (interactive menus) և նավարկման (navigation) միջոցով: <br />
Նման ցանցակայքերը սովորաբար նույն տեղեկությունն են ներկայացնում բոլոր այցելուներին, և այսպիսով տեղեկությունները ստատիկ են: Տպագիր բրոշուրները հաճախորդներին բաժանելու նման` ստատիկ ցանցակայքը տրամադրում է կայուն, ստանդարտ տեղեկություններ երկար ժամանակի ընթացքում: Թեև ցանցակայքի սեփականատերը կարող է այն պարբերաբար թարմացնել, տեքստերի, լուսանկարների և այլ բովանդակության խմբագրումը կատարվում է ձեռքով, ինչի համար կարող են պահանջվել ցանցակայքային դիզայնի հիմնական հմտություններ և ծրագրակազմ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կայք» էջից