«Իշպուինի»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: hu:Ispuini)
չ (clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ)
'''Իշփուինի''' (ծննդ. և մահվ. թվ. անհայտ), - [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին: Ժամանակակից է [[Ասորեստան]]ի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին: Հաջորդել է հորը՝ [[Սարդուրի Ա]] թագավորին: Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ): Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ: Իշփուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին: Իշփուինիի, ինչպես նաև [[Մենուա]]յի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են [[Արարատյան դաշտ]]ում, Տուշպայի (Վան), [[Մանազկերտ]]ի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն): Իշփուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները: Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը: [[Վան]]ի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշփուինիի կազմած հաշտից ցուցակը՝ [[Խալդի]] աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը):
 
== Գրականություն ==
}}
 
{{Կաղապար: Ուրարտու}}
 
[[Կատեգորիա:Ուրարտական արքաներ]]