չ
մանր տպագրական թերությունների ուղղում
No edit summary |
չ (մանր տպագրական թերությունների ուղղում) Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Վիզուալ խմբագիր Խնդիր սկսնակների համար Newcomer task: links |
||
'''Դիալեկտիկական մատերիալիզմ''', [[Գիտության փիլիսոփայություն|գիտական փիլիսոփայություն]], որը զարգացել է Եվրոպայում և հիմնված է [[Կառլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի աշխատությունների վրա։ [[Գիտական կոմունիզմ]]ի հետ մեկտեղ համարվել է [[Մարքսիզմ|մարքսիզմի]] բաղկացուցիչ մասերից մեկը։
Դիալեկտիկական մատերիալիզմն ստեղծել են Մարքսը և Էնգելսը XIX դարի 40-ական թվականներին, հետագայում այն
Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ [[Գիտակցություն]]ն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլիսոփայության հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ [[Մատերիալիզմ|Մատերիալիզմի]] դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես [[Հեգել]]ի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական-պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Հեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկա-մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները․ մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակական-պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմն իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից էապես փոխվում է փիլիլիսոփայական հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։
Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, փիլիսոփայության տեսություն է աշխարհի (բնության, հասարակության և իմացության) զարգացման առավել ընդհանրական օրինաչափությունների մասին և անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանն ու արժեքավորմանը։ Նրա հետ համագործակցելով և նրա իսկ կոնտեքստում ձևավորվում են հիմնական գիտությունների աշխարհայացքային, իմացաբանական և մեթոդաբանական ընդհանրական
Պատմականության սկզբունքի հայեցակետից ի հայտ են գալիս օբյեկտիվ ճշմարտության հարաբերականության և բացարձակության պահերը։ Արդի դիալեկտիկա-մատերիալիստական գրականության մեջ, իմացության պրոցեսի դիալեկտիկայի ուսումնասիրությունների հետ միասին, նշանակալի են գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը նվիրված հետազոտությունները։ Ինչպես ամեն փիլիսոփայություն, Դիալեկտիկական մատերիալիզմը ևս ունի կուսակցական, դասակարգային բնույթ։ Այն բանվոր դասակարգի գիտական փիլիսոփայական աշխարհայացքն է, կոմունիստական կուսակցության ծրագրի, ստրատեգիայի և տակտիկայի փիլիսոփայական հիմքը
|