«Կարեն Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.7)
No edit summary
Նրա նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ են կազմակերպվել ու իրականացվել Արցախի վերամիավորման մասին որոշման, Հայաստանի անկախության հռչակագրի ու մի շարք այլ պատմական որոշումների ընդունման գործընթացները։
 
[[2002]]-[[2005]] թվականներին Կարեն Վարդանյանը փոխտնօրեն է աշխատել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում<ref>{{Cite web |url=https://ittrend.am/2017/03/16/armenian-it-persons/ |title=Հայաստանի ՏՏ ոլորտի ամենաազդեցիկ դեմքերը |website=ittrend.am |language=hy-AM |accessdate=2020-07-10}}</ref>։ Հայաստանի Հանրապետության առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` ղեկավարել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը<ref name="armeniasputnik" />։ 2007 թվականից եղել է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իսկ այնուհետև, 2019 թվականից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենը։
 
Կարեն Վարդանյանը միջազգային մասշտաբի միջոցառումների կազմակերպման իր 25-ամյա գործունեության ընթացքում նախաձեռնել և իրագործել է մի շարք ծրագրեր, ինչպիսիք են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT2019), ԴիջիԹեք <ref>{{Cite web|url=https://www.digitec.am/|title=Home|website=digitecexpo2019|language=en|accessdate=2020-07-15|archive-date=2020-08-03|archive-url=https://web.archive.org/web/20200803083805/https://www.digitec.am/|dead-url=yes}}</ref> ամենամյա ցուցահանդեսը, Բիզնես ինովացիոն ֆորումը, Դիջիթեք բիզնես ֆորումը, Robotex Armenia<ref>{{Cite web|url=https://armath.am/hy/events/12|title=Robotex Հայաստան - Միջոցառումներ|website=Armath|language=hy-AM|accessdate=2020-07-15}}</ref> ռոբոտաշինության մրցույթը, Անօդաչու թռչող սարքերի մրցույթը<ref>{{Cite web|url=https://armath.am/hy/events/13|title=Անօդաչու թռչող սարքերի մրցույթ - Միջոցառումներ|website=Armath|language=hy-AM|accessdate=2020-07-15}}</ref>, Open Game<ref>{{Cite web|url=https://armath.am/hy/events/6|title=«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթ - Միջոցառումներ|website=Armath|language=hy-AM|accessdate=2020-07-15}}</ref> խաղերի նախագծման մրցույթը, ապրիլյան պատերազմից հետո մոբիլիզացիայի ծրագիրը, զորացրվածների համար տեխնոլոգիական կրթության դասընթացերը («Բանակից ՏՏ»), Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ArmRobotics<ref>{{Cite web|url=https://armath.am/hy/events/1|title=Արմռոբոտիքս - Միջոցառումներ|website=Armath|language=hy-AM|accessdate=2020-07-15}}</ref> ծրագիրը և այլն։    
 
Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է<ref>{{Cite web |url=https://www.tert.am/am/news/2020/07/10/Karen-vardanyan/3341320 |title=Մահացել է Կարեն Վարդանյանը |website=www.tert.am |language=hy |accessdate=2020-07-10 |archive-date=2020-07-10 |archive-url=https://web.archive.org/web/20200710102042/https://www.tert.am/am/news/2020/07/10/Karen-vardanyan/3341320 |dead-url=yes }}</ref>։
 
Կարեն Վարդանյանը հեղինակել և իրագործել է [[Արմաթ Ինժեներական Լաբորատորիաներ|Արմաթ ինժեներական լաբորատորիաներ]]ի նախագիծը, ինչպես նաև մեծ ներդրում ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք նախագծերի և տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի ստեղծման գործում<ref name="panorama" />։
 
Նա ներգրավված էր լայնածավալ նախագծերում, որոնք իրագործվում են գիտական, կրթական հաստատությունների, Ազգային ժողովի, ՀՀՀայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի, UNDP-ի, USAID-ի, OSI-ի, Եվրասիական հանձնաժողովի, տեղական և միջազգային ՀԿ-ների կողմից։ Այդ նախագծերը միտված էին նոր ստարտափերի և էկոհամակարգի ձևավորմանը, ինժեներական ծառայությունների  զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ծառայությունների և ռազմարդյունաբերության  առաջխաղացմանը։
 
Մահացել է երկարատև հիվանդությունից 2020 թվականի հուլիսի 10-ին Երևանում<ref name="panorama">{{Cite web |url=https://www.panorama.am/am/news/2020/07/10/Կարեն-Վարդանյան/2325171 |title=Մահացել է Կարեն Վարդանյանը |last=LLC |first=Helix Consulting |website=www.panorama.am |language=en |accessdate=2020-07-10}}</ref><ref name="armeniasputnik">{{Cite web |url=https://ru.armeniasputnik.am/society/20200710/23677034/Skonchalsya-Karen-Vardanyan--vizitnaya-kartochka-khayteka-Armenii.html |title=Скончался Карен Варданян – "визитная карточка" хайтека Армении |website=Sputnik Армения |language=ru |accessdate=2020-07-10}}</ref>։
 
== Մրցանակներ ==
* 2019 թվականին արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) «Նշանավոր անձ» (Eminent Person) մրցանակին<ref name="armenpress">{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/991039.html|title=Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին|website=armenpress.am|language=hy|accessdate=2020-07-10}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
47 986

edits