«Գրիգոր Խանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 22.
== Կենսագրություն ==
 
Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թ. նոյեմբերի 29-ին [[Երևան]]ում։ 1945 թ. [[Փանոս Թերլեմեզյան]]ի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951 թթ.), որտեղ ուսանել է [[Արա Բեքարյան]]ի և [[Էդուարդ Իսաբեկյան]]ի մոտ։ 1951 թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թ. անդամագրվել է [[Հայկական ԽՍՀ]] նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թ. արժանացել է [[Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ|Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի]] կոչման, իսկ 1963 թ. ընտրվել է [[ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա|ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի]] թղթակից անդամ։ 1963 թ. ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել [[ԽՍՀՄ նկարիչների միություն|ԽՍՀՄ նկարիչների միության]] ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է [[Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ|Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի]] կոչման, իսկ 1969 թ. [[Պարույր Սևակ]]ի «[[Անլռելի զանգակատուն]]» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է [[ԽՍՀՄ Պետական մրցանակ]]ով։ Վաստակաշատ նկարիչն 1973 թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թ. [[Հայաստանի Գերագույն խորհուրդ|Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդի]] պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թ. ընտրվել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի]] թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թ. արժանացել է [[ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ|Խորհրդային Միության ժողովրդական նկարչի]] պատվավոր կոչմանը, 1991 թ. [[Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա]]յի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։ Մահացել է 2000 թ. ապրիլի 19-ին Երևանում:Երևանում։
[[Պատկեր:Գրիգոր Խանջյան.jpg|մինի|250px|ձախից|Գրիգոր Խանջյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցի 24 շենքի պատին]]