«Microsoft Office»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղադրամասերով: Հրատարակություներից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝
 
*[[Microsoft Office Word]]-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր: Հասանելի է [[Microsoft Windows|Windows]] և Apple Mac OS X համակարգերի համար: Թույլ է տալիս օգտագործել OLE տեխնոլոգիան, այլ արտադրողների կողմից ստեղծված միացվող մոդուլներ, շաբլոններ և այլն: Word-ի վերջին տարբերակը օգտագործում է Microsoft Office OpenXML ձևաչափի ֆայլեր, որոնք իրենցից ներկայացնում են [[ZIP]] տեսակի արխիվներ, որոնցում պահվում է համապատասխան տեքստը XML ձևաչափով, ինչպես նաև համապատասխան գրաֆիկան: Չնայած դրան՝ Microsoft Word 97—2000 ընդհանուր անունը կրող Word-ի ավելի վաղ տարբերակների համար օգտագործվող երկուական ձևավաչափ ունեցող «.doc» տեսակի ֆայլերը դեռևս շարունակում են մնալ ամենատարածվածը: Word-ը զբաղէցնումզբաղեցնում է առաջատար դիրքերը տեքստային խմբագրիչների շուկայում, և ձեռնարկությունների մեծամասնությունը Word-ի ֆայլերի ձևաչափերը ընդունել է որպես փաստաթղթերի շրջանառության մեջ օգտագործվող ստանդարտ ձևաչափեր: Word-ը հասանելի է նաև որպես Microsoft Works-ի որոշ հրատարակությունների բաղկացուցիչ մաս: Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Writer, StarOffice Writer, Corel WordPerfect և Apple Pages (միայն Mac OS հարթակի համար):
*[[Microsoft Office Excel]]-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ: Շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Այս ծրագրի վերջին տարբերակը օգտագործում է «.xlsx» տեսակի ֆայլեր, որոնք ունեն OOXML ձևաչափ: Ծրագրի ավելի վաղ տարբերակները օգտագործում էին «.xls» տեսակի ֆայլեր: Հասանելի է [[Microsoft Windows|Windows]] և Apple Mac OS X համակարգերի համար: Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.orgCalc, StarOffice, Gnumeric, Corel Quattro Pro и Apple Numbers (միայն Mac OS հարթակի համար):
*[[Microsoft Office Outlook]] (մի՜ շփոթեք Outlook Express-ի հետ)՝ անձնական հաղորդակցման համար նախատեսված ծրագրային միջոց: Outlook-ը ունի հետևյալ հնարավորություններ՝ օրացույց, հանձնարարությունների ծրագրավորող, նշումներ, էլեկտրոնային փոստի կառավարիչ, հասցեագիրք: Ունի համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն: Փոստային կլիենտի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla Thunderbird/SeaMonkey, Eudora Mail, The Bat!: Անձնական տվյալների կառավարչի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla, Lotus Organizer և NovellEvolution: Հասանելի է Windows համակարգի համար: Microsoft Entourage-ը Outlook-ի համարժեքն է, որը նախատեսված է Apple Mac OS X հարթակի համար:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Microsoft_Office» էջից