«Պահանջարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տեքստի լրացում
Տեքստի լրացում և տեղեկության թարմեցում
Տող 38.
* Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է [[ծախս]]երի կրճատման։ [[Փող]]ի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
* Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։
 
== Պահանջարկի տեսակները ==
Պահանջարկի տեսակներն են՝
 
# բացասական պահանջարկ- շուկայի այնպիսի վիճակ է, երբ գնորդների մեծամասնությունը մերժում է տվյալ ապրանքը կամ ծառայությունը, մարդիկ հաճույքով չեն ընդունում ներարկումը, բուսակերը միսը և այլն,
# պահանջարկի բացակայություն- այս դեպքում սպառողները բոլորովին անտարբեր են կամ շահագրգռված չեն տվյալ ապրանքատեսակը գնելու համար,
# լիարժեք պահանջարկ- այս դեպքում ֆիրմայի նպատակն է դառնում անընդհատ հոգ տանել ապրանքների որակի, սպասարկման մակարդակի բարելավման մասին, իջեցնել գները, տեսականու և սպասարկման լավացում և այլն,
# թաքնված պահանջարկ- այս դեպքում սպառողների մոտ կարիքը կա, որը սակայն հնարավոր չէ բավարարել շուկայում եղած ապրանքներով և ծառայություններով,
# նվազող պահանջարկ- նվազող պահանջարկի ժամանակ վաղ թե ուշ գնորդը հոգնում է ապրանքից, նվազում են այցելությունները թատրոններ, թանգարաններ, սովորել ցանկացողները և այլն,
# անկանոն պահանջարկ- այս դեպքում պահանջարկը էապես գերազանցում է տվյալ պահի արտադրական կարողություններին,
# գերպահանջարկ- գերպահանջարկ տեղի ունի, երբ պահանջարկը էապես գերազանցում է ձեռնարկության հնարավորություններին,
# իռացիոնալ պահանջարկ- այս դեպքում սպառողների մոտ որոշակի ապրանքատեսակների կամ ծառայությունների նկատմամբ գոյություն ունի բացասական վերաբերմունք մարդկանց կամ հասարակության տեսանկյունից, սա վերաբերվում է զանազան թմրադեղերի արտադրությանը, ծխախոտի, ոգելից խմիչքների չարաշահմանը, անբարո կինոնկարների գովազդը և այլն։
 
== Աղբյուրներ ==