«Տնտեսական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տեքստի լրացում
Տող 52.
 
Շուկայական տնտեսության պայմաններում արտադրողի հիմնական կողմնորոշիչը սպառողի [[պահանջարկ]]ն է, որը թելադրում է, թե արտադրողը ինչ արդյունք պետք է թողարկի։ Արտադրողը, ելնելով շուկայում առկա պահանջարկից, ինքն է որոշում, թե արդյունքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսները ([[կապիտալ]], [[բնական ռեսուրսներ]], [[աշխատանք]]) որտեղի՞ց և ո՞ր տնտեսավարող սուբյեկտից պետք է ձեռք բերի կամ գնի։ Արտադրողները գտնվում են անհրաժեշտ փոխհարաբերությունների մեջ։ Գոյություն ունի ոչ միայն անձնական (հագուստ, ավտոմեքենա, սնունդ, բնակարան և այլն), այլև արտադրական (մեքենաներ, սարքավորումներ, հումք, նյութեր, բնական ռեսուրսներ, գիտատեխնիկական միտք և այլն) սպառում։ Արտադրողը արդյունք թողարկելու համար օգտագործում է մյուս արտադրողների արտադրանքը։ Ամբողջ տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերությունների համակարգ է, որը կարգավորվում է ինքնաբերաբար, առանց որևէ մեկի թելադրանքի։ Միակ թելադրողը շուկայում ձևավորված պահանջարկն է։ Տնտեսագիտական գրականության մեջ փոխհարաբերությունների այս ձևը կոչվում է հորիզոնական համակարգում (կոորդինացիա) կամ ինքնակարգավորվող (ինքնաբերաբար կարգավորվող) տնտեսություն։ Սա [[Ադամ Սմիթ]]ի հայտնի «[[անտեսանելի ձեռք]]ի» տեսությունն է, համաձայն որի՝ անհրաժեշտ է ապահովել արտադրողների լիիրավ ազատություն, որոնց միջև փոխհարաբերությունը պետք է կարգավորվի շուկայում ձևավորված պահանջարկի և դրանից բխող առաջարկի միջոցով։
 
Շուկայական մեխանիզմը գնագոյացման մեխանիզմ է, որը գործում է մրցակցությամբ կարգավորվող առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության միջոցով։ Այսպիսով, շուկան ինքնակառավարվող մեխանիզմ է, որը գործում է գների ազատ փոփոխման միջոցով։ Հավասարակշռության մակարդակից գների բարձրացումը հանգեցնում է գնագոյացման և չիրացված արտադրանքի կուտակման։ Հավասարակշռության գնից գնի իջեցումը հանգեցնում է գնորդների թվի ավելացման։ Այս դեպքում առաջանում է ապրանքների դեֆիցիտ, որի հետևանքով էլ առաջանում է գների աճ։
 
=== Պլանային տնտեսություն ===