«Պահանջարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տեքստի լրացում
Տող 1.
'''Պահանջարկ''', [[ապրանք]]ների ու [[ծառայություն]]ների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ [[գին|գնով]]։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Պահանջարկը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր սպառող որքան է ծախսում այս կամ այն ապրանքների ձեռք բերման համար այդ պահին գործող գներով և որքան կծախսեր, եթե գները բարձրանային կամ իջնեին։ Պահանջարկի և գնի միջև նման փոխկապվածությունը ցույց է տալիս, որ եթե գները բարձր են, սպառողները համեմատաբար քիչ են գնում, կամ հակառակը։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Քանի որ շուկայում գներն անընդհատ փոփոխվում են, սպառողները գերադասում են ցածր գնով շատ գնել, գների բարձրացման մտավախությունով։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։
 
Ապրանքների նկատմամբ պահանջարկը միշտ ավելի բարձր է քան եկամուտները, նույնիսկ այն սպառողները, որոնք ունեն բավականին մեծ գնողունակություն, չեն կարող գնել այն ամենը, ինչը կցանկանային։ Այսպիսով բոլորն ստիպված են ընտրություն կատարել որպեսզի սահմանափակ եկամուտների հնարավորությունների սահմանում բավարարեն իրենց պահանջմունքները։ Ցանկացած սպառող կատարում է ուղղորդված ընտրություն այլընտրանքներից մեկի ընտրության, և այդ ընտրության հիմնական շարժառիթը դառնում է գինը։ Ըստ տնտեսական հիմնադրույթի ապրանքներից մեկի գնի աճը հանգեցնում է այդ ապրանքի ընտրության հավանականության նվազմանը։ Հետևաբար այս կամ այն ապրանքի պահանջարկի ծավալը ապրանքի այն առավելագույն քանակն է, որ ցանկանում է գնել անհատ սպառողը, մարդկանց խումբը, կամ ամբողջ հասարակությունը տվյալ ժամանակահատվածում։
 
== Պահանջարկի վրա ազդող գործոններ ==