«Հեկտոր Ռշտունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Հեկտոր Ռշտունին ծնվել է 1915 թվականին [[Աշտարակի շրջան]]ի [[Ոսկեվազ]] գյուղում։ 1930 թվականին ավարտել է Նոր Բայազետի (այժմ՝ [[Գավառ (քաղաք)|Գավառ]]) միջնակարգ դպրոցը։ 1930-1935 թվականներին աշխատել է Երևանի համար 9 և [[Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց|7]] դպրոցներում որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ 1935 թվականին էքստեռն քննություններ է տվել և ընդունվել Երևանի պետական համալսարանի [[ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ|բանասիրական ֆակուլտետի]] չորրորդ կուրսը, ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը (1937)։ 1937 թվականից դասավանդել է Երևանի տարբեր ինստիտուտներում։ 1937-1949 թվականին աշխատել է [[Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ|Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում]], որպես հայոց լեզվի ավագ դասախոս։ 1950 թվականին «Գեղամ Սարյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1972 թվականին «Սիամանթո» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1961 թվականից դասախոսել է [[Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ]]ում։ Ռշտունու աշխատությունները նվիրված են հայ դասական, հատկապես արևմտահայ գրական խոշոր դեմքերին, խորհրդային գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական վերլուծության հարցերին («[[Գեղամ Սարյան]]», 1958, «[[Դանիել Վարուժան]]», «[[Սիամանթո]]», 1970, մենագրություններ)<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=4574&name=%D5%80%D5%A5%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80_%D5%8C%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB|title=AV Production - Հեկտոր Ռշտունի|website=avproduction.am|accessdate=2019-02-16}}</ref>։ [[ԽՄԿԿ]] անդամ 1961 թվականից։
 
«Հայ դասականների գրադարան» մատենաշարի «[[Սիամանթո]]»։ «[[Դանիել Վարուժան]]» (1979) հատորի բնագիրը պատրաստել, առաջաբանները գրել, ծանոթագրություններն ու բառարանները կազմել է Ռշտունին<ref>«Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։</ref><ref>{{Cite web|url=http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_rshtuni_hektor|title=Ռշտունի Հեկտոր {{!}} armenianlanguage.am|website=www.armenianlanguage.am|accessdate=2019-02-16}}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
Տող 9.
== Երկեր ==
* [[Գեղամ Սարյան]], Երևան, Հայպետհրատ, 1958, 190 էջ։
* [[Դանիել Վարուժան]], Երևան, Հայպետհրատ, 1961, 290 էջ<ref name="bibliotheque">{{Cite web|url=http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%BC%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80|title=Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ռշտունի , Հեկտոր|website=www.bibliotheque-eglise-armenienne.fr|accessdate=2019-02-16}}</ref>։
* [[Սիամանթո]], Երևան, Հայպետհրատ, 1970, 480 էջ<ref name="bibliotheque" />։
* Սիամանթո, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտւտի հրատարակչություն, 1979, 50 էջ։