«Փոկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 20.
}}
 
'''ՓոկերըՓոկեր''' ({{lang-lat|''Phoca''}}) մաշկոտանիների կարգի [[ծով]]ային [[կաթնասուններ]] են։։ Հայտնի է փոկերի 13 ցեղի 34 տեսակ՝ ծովային նապաստակներ, փուփուլավոր, գրենլանդական, սովորական, ճգնավոր փոկեր, ծովափղեր, ծովառյուծներ և այլն։ Փոկերը տարածված են գրեթե բոլոր օվկիանոսներում (բացառությամբ Հնդկականի), առափնյա և բաց ջրամբարներում (առավելապես՝ բևեռային), նաև որոշ ներքին ջրամբարներում, այդ թվում՝ քաղցրահամ (օրինակ՝ Բայկալ, Լադոգա լճերում) և այլն։
 
Այս ընտանիքի ներկայացուցիչների մարմնի երկարությունը 1,2 մ-ից (օղակավոր փոկ) մինչև 6,5 մ է (ծովափիղ), կենդանի զանգվածը՝ 90 կգ-ից մինչև 3,5 (երբեմն՝ 5) տ։ Գլուխը դեպի առաջ նեղանում է, արտաքին ականջախեցի չունեն։ Առջևի զույգ վերջույթները վերածվել են մագիլներով զինված մաշկաթաթերի։ Հետին վերջույթները մշտապես հետ են ձգված և չեն կարող ծալվել մարմնի տակ, ուստի չեն կարող օգտագործվել ցամաքի կամ սառույցի վրա տեղաշարժվելիս։ Փոկերի մարմինը մազածածկ է։ Նորածին փոկերի մազածածկը երկար է, խիտ, փափուկ, մեծամասնությանը՝ սպիտակ (այստեղից՝ սպիտակ փոկ անվանումը)։ Հասուն փոկերի մազածածկը կարճ է, կոշտ, նոսր (ծովափղերը մազածածկ գրեթե չունեն)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փոկեր» էջից