«(50000) Կվավար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Robot: cs:Quaoar (planetka) is a good article
No edit summary
Տող 43.
}}
 
'''Կվավար''' (անգլերեն՝ {{lang-en|Quaoar}}), [[տրանսնեպտունային մարմիններ]]ից մեկն է, [[Կոյպերի գոտի|Կոյպերի գոտու]] մեծագույն մարմիններից մեկը, հավանաբար հանդիսանում է [[գաճաճ մոլորակ]]: Հայտնաբերվել է 2002 թվականի հունիսի 4-ին Մայքլ Բրաունի կողմից [[Պալոմարյան աստղադիտարան]]ում: Իր անունը ստացել է հնդկացիների [[տոնգվա]] ցեղի ([[Հարավային Կարոլինա]], որտեղ և տեղակայված է Պալոմարյան աստղադիտարանը) առասպելների արարող ուժի անվամբ:
 
== Չափերը ==
{{անավարտ}}
[[Պատկեր:Quaoar hubble.jpg|thumb|left|Կվավարի սկավառակը (լուսանկարը «[[Հաբբլ (աստղադիտակ)|Հաբբլ]]»-ից)]]
 
Հայտնաբերման պահին, Կվավարի չափերը գնահատվել են 1260 ± 190 կմ: Որոշ ժամանակ հայտնաբերումից հետո, այն հանդիսանում էր Արեգակնային համակարգում հայտնաբերված խոշորագույն մարմինը Պլեւտոնից հետո: Հետագայում [[Կոյպերի գոտի|Կոյպերի գոտում]] հայտնաբերվեցին ավելի մեծ մարմիններ, սակայն Կվավարը մնում է այս մարմինների առաջին տասնյակում:
 
Կվավարը տրանսնեպտունային մարմիններից առաջինն էր, որի տրամագիծը գնահատվել է անմիջականորեն լուսանկարով: Մարմնի սկավառակի չափերը լուսանկարի վրա ընդամենը մի քանի պիքսել է, այդ պատճառով տրամագծի չափման ճշգրտությունը բավականին ցածր է:
 
2007 թվականին Կվավարի տրամագիծը գնահատվել է «[[Սպիտցեր (աստղադիտակ)|Սպիտցեր]]» տիզերական աստղադիտակով: Կվավարի ալբեդոն ստացվեց ավելին քան ենթադրվում էր (0,19), այսպիսի ալբեդոյի պայմաններում Կվավարի տրամագիծը պետք է լինի ավելի փոքր, մոտ 850 կմ:
 
Արբանյակի հայտնաբերումից հետո հնարավոր եղավ նաև գնահատել Կվավարի զանգվածը և խտությունը: Ավելին քան 1100 կմ չափերի պայմաններում, Կվավարի զանգվածը հաշվարկվեց մոտ 0,19 ± 0,03 Պլուտոնի զանգված, իսկ խտությունը` — 2,8—3,5 գ/սմ³:
 
== Ուղեծիրը ==
Կվավարը պատկանում է [[Քյուբիվանո|Կոյպերի գոտու դասական մարմիններին]], նրա ուղեծիրը գտնվում է [[Նեպտուն (մոլորակ)|Նեպտունից]] այն կողմ և գտնվում է այդ մոլորակի հետ [[ուղեծրային ռեզոնանս]]ում: Կվավարի ուղեծիրը, մեծ մոլորակների ուղեծրերի նման, համարյա շրջանաձև է, և նրա պտույտի հարթությունը մոտ է խավարածրի հարթությանը: Կվավարը խոշորագույնն է տրանսնեպտունային մարմիններից, որի ուղեծիրը մոլորականման է:
[[Պատկեր:TheKuiperBelt Orbits Quaoar.svg|left|thumb|Պլուտոնի և Կվավարի ուղեծրերը` տեսարանը խավարածրից]]
[[Պատկեր:TheKuiperBelt Orbits Quaoar PolarView.svg|right|thumb|Կվավարի (կապույտ) և Պլուտոնի (կարմիր) ուղեծրերը` տեսարանը վերևից]]
 
== Ֆիզիկական տվյալները ==
Կվավարը հավանաբար կազմված է հիմնականում քարային ապարներից և ջրային սառույցից: Բավականին ցածր ալբեդոն և Կվավարի կարմրավուն գույնը թույլ են տալիս ենթադրել, որ նրա մակերևույթի վրա սառույց ավելի քիչ կա քան կարող էր լինել:
2004 թվականին Կվավարի մակերևույթին հայտնաբերվել են ամորֆ սառույցի հետքեր: Սառույցի այսպիսի տեսակը առաջանում է −160 °C-ից պակաս ջերմաստիճանների դեպքում: Սակայն այս պահին Կվավարի վրա ջերմաստիճանը ավելի ցածր է` մոտ −220 °C, և առայժմ պարզ չէ, ինչը կարող էր տաքացնել Կվավարը ամբողջ 60 աստիճանով: Ամենահավանական պատճառներ են համարում երկնաքարային ռմբակոծումները կամ ծանր տարրերի ռադիոակտիվ տրոհումը Կվավարի միջուկում:
 
== Արբանյակները ==
Կվավարի արբանյակը, որի տրամագիծն է մոտ 100 կմ հայտնաբերվել է [[2007]] թվականի փետրվարին և անվանվել է [[Վեյվոտ]] ({{lang-en|Weywot}}):
 
== Տես նաև ==
* [[Տրանսնեպտունային մարմիններ]]
* [[Արեգակնային համակարգի ձևավորումը և էվոլյուցիան]]
 
== Արտաքին հղումներ ==
* ''Չեդ Տրուխիլյո'' [http://www.chadtrujillo.com/quaoar/ Կվավար]
* [http://www.cnn.com/2004/TECH/space/12/08/volcano.neptune/index.html Կվավարի նման մոլորակի վրա տեսանելի հրաբխային գործունեությունը]
* [http://www.nature.com/news/2004/041206/pf/041206-7_pf.html Սառը Կվավարը ունի ավելի տաք անցյալ]
* [http://www.astronet.ru/db/msg/1180153 Կվավարի մասին հաճախ տրվող հարցեր]
* [http://adsabs.harvard.edu/abs/2009DPS....41.6503F Կվավարը` ժայռ Կոյպերի գոտում, NASA ADS]
 
{{Արեգակնային համակարգ}}