«Մենշևիկներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
այդ պահին երկու ուժերի քանակական հարաբերությունը այդպիսին էր Պիտակ՝ Հետ շրջել |
չNo edit summary |
||
Տող 19.
Մենշևիզմի տարատեսակներից էր [[տրոցկիզմ]]ը։ Ընդունելով հեղափոխության իրականացման համար օբյեկտիվ պայմանների նշանակության մասին մարքսիստական դրույթը՝ մենշևիզմը հետևություն էր անում սուբյեկտիվ գործոնի՝ հեղափոխության նախապատրաստման և իրականացման ընթացքում դրա ավանգարդի գիտակցականության ու կազմակերպվածության դերի մասին։
Համագումարից հետո մենշևիզմը ՌՍԴԲԿ-ի մեջ ձևավորվեց որպես առանձնակի ֆրակցիա։ Մենշևիզմի քաղաքական և տակտիկական դիրքորոշումը ձևակերպվեց մենշևիկների [[ժնև]]ի կոնֆերանսում ([[1905]])՝ [[Ռուսական հեղափոխություն (1905)|Ռուսաստանում սկսված հեղափոխության]] ([[1905]]-[[1907]]) պայմաններում։ Մենշևիզմը հանդես էր գալիս ընդդեմ պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրայի, սոցիալ-դեմոկրատների մասնակցությանը ժամանակավոր հեղափոխական կառավարությանը, զինված ապստամբության նախապատրաստմանը։ Մենշևիկները բանվորների դեպուտատների սովետները համարում էին միայն տեղական ինքնավար մարմիններ՝ չկապելով նրանց գործունեությունը զինված ապստամբության հետ։ Ագրարային հարցում հանդես էին գալիս ընդդեմ կալվածատիրական հողերի բռնագրավման, առաջ քաշելով հողի մունիցիպալացման (մունիցիպալիզացիայի) ռեֆորմիստական ծրագիրը։ [[Դեկտեմբերյան զինված ապստամբություններ|Դեկտեմբերյան զինված ապստամբության]] (1905) պարտությունից հետո մենշևիկները այն անվանեցին «պատմական սխալ»՝ հետևություն անելով, որ «պետք չէր զենքի դիմել»։
Ռեակցիայի տարիներին ([[1908]]-[[1910]]) մենշևիկները ձգտում էին վերացնել անլեգալ մարքսիստական բանվորական կուսակցությունը և ստեղծել լեգալ ռեֆորմիստական «ստոլիպինյան բանվորական կուսակցություն»։ Կուսակցության անլեգալ կազմակերպությունների լիկվիդացման դեմ հանդես եկավ մենշեիկ-կուսակցականների ոչ մեծ խումբ Պլեխանովի գլխավորությամբ։ ՌՍԴԲԿ 6-րդ ([[Պրահա]]յի) համառուսաստանյան կոնֆերանսը ([[1912]]) կուսակցությունից վտարեց մենշևիկ-լիկվիդատորներին, մենշևիկ-կուսակցականների այն մասը, որը չընդունեց կոնֆերանսի որոշումները, նույնպես դուրս մնաց կուսակցությունից։ Այդ պահից մենշևիզմը գոյատևեց որպես ինքնուրույն կուսակցություն՝ կրելով նույնպես ՌՍԴԲԿ անվանումը և ապա ընտրելով իր կենտրոնը՝ Կազմակերպական կոմիտեն։
|