«Թովմա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 5.
 
Թովմա Արծրունին ծանոթ է այլազան սկզբնաղբյուրների՝ թե գրավոր, թե բանավոր-ժողովրդական։ Նա հիշում է նաև օտար մատենագիրների՝ [[Արիստոնիկոս Քաղդեացի|Արիստոնիկոս Քաղդեացուն]], [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացուն]], [[Հուլիանոս Հալիկառնասցի|Հուլիանոս Հալիկառնասցուն]], [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացուն]], [[Հովսեփոս Ֆլավիոս]]ին, [[Հերոդոտոս]]ին և ուրիշներին, օգտվել է [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուց]], [[Ագաթանգեղոս]]ից, [[Աբրահամ Խոստովանող]]ից, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցուց]], [[Մամբրե Վերծանող]]ից, [[Թեոդորոս Քերթող]]ից, [[Կորյուն]]ից, [[Եղիշե]]ից և ուրիշներից։
 
«Արծրունյաց տան պատմություն»-ը բաղկացած է չորս մասերից։ Առաջին դպրությունն սկսվում է հին ժամանակներից և հասցվում մինչև V-րդ դարի կեսերը։ Երկրորդ դպրությունը սկսվում է [[Վարդանանց պատերազմ]]ի նկարագրությամբ և հասցվում է մինչև 851-852 թթ. Արաբական խալիֆայության դեմ հայերի ապստամբության նկարագրությունը։ Թովմա Արծրունու երկասիրության կարևորագույն բաժինն է երրորդ դպրությունը, որը անգնահատելի նշանակություն ունի 9-րդ դարի երկրորդ կեսի Հայոց պատմության լուսաբանման համար։ Թովմա Արծրունու երկը հանկարծակի ընդհատվում է երրորդ մասի ԻԹ (29)-րդ գլխի վրա, որը մեզ է հասել անավարտ տեսքով։ Այն շարունակել է ոմն Անանուն պատմիչը, բայց Անանունի երկի վերնագիրը, սկիզբն ու վերջը նույնպես պակասում են։
 
Պատմության գրաբար բնագիրը լույս է տեսել 1852 թ. Կ.Պոլսում։ Թովմա Արծրունու երկը թարգմանվել է մի շարք լեզուների՝ ֆրանսերեն (1874), անգլերեն (1985), ռուսերեն (2001)։ Աշխարհաբար թարգմանությունը (թարգմանիչ՝ Վրեժ Վարդանյան) լույս է տեսել 1978 թ., վերահրատարակվել է՝ 1999 թ.։