«Հարություն Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Beko տեղափոխեց էջը «Հարություն Տիգրանի Աբելյան»-ից «Հարություն Աբելյան» առանց վերահղում թողնելու: Վերնագրում հայրանունը պետք չէ
No edit summary
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
ԱԲԵԼՅԱՆ Հարություն Տիգրանի (1849-1921), հայ քիմիկոս։ Ծնվել է ապրիլի 13(25)-ին, Վարդաբլուր գյուղում (այժմ` Ստեւիանավանի շրջան)։ Սովորել է Ներսիսյան դպրոցում և որպես առաջավոր շրջանավարտ 1865-ին ուղարկվել Եվրոպա` ուսումը շարունակելու։ Հայդելբերգի համալսարանի բնագիտական ֆակուլտետում աշակերտել է Ռ. Բանզենին, Գ. Կիրխհոֆին, Հ. Հելմհոլցին, միաժամանակ դասախոսոլթյուններ լսել փիլիսոփայության, տրամաբանության և հոգեբանության բաժիններում։
1872-ին ավարտել է Ցյուրիխի համալսարանը` ներկայացնելով դոկտորական դիսերտացիայի թեզերը։ Եղել է Ցյուրիխի նահանգային քիմիկոս (1877-84), համալսարանի պրոֆեսոր (1884-1921), Գերմանական քիմիական ընկերության անդամ։ Զբաղվել է բարձր ածխաջրածինների, դիքլորեթերների և սննդանյութերի վերլուծական քիմիայով։ Հետազոտել է նավթի բոցավառման պրոցեսը, ստեղծել նրա ջերմությունը չափող սարք, որ կոչվել է իր անունով։ Աբելյանի «Առաջնորդ որակական անալիզի» գերմաներեն լեզվով գրված գիրքը ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։ 1896-ին գիտական նպատակներով եկել է Հայաստան, բարձրացել Արարատի գագաթը, իր տպավորությունները գրել եվրոպական թերթերում։ Աբելյանը եղել է Ցյուրիխի հայ գաղութի պատվավոր նախագահ։ Մահացել է հոկտեմբերի 11-ին, Ցյուրիխում։