«Սուրբ Բարդուղիմեոսի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: {{Անավարտ}} → oգտվելով ԱՎԲ
չ Հոդվածների ձուլում
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ եկեղեցի
| հայերեն անվանում = Սուրբ Բարդուղիմեոսի վանք
Տող 49 ⟶ 48՝
}}
 
'''Սուրբ Բարդուղիմեոսի վանք'''՝, [[Հայաստան|հայկական''Դեյր'', վանական''Դհեր'', համալիր]]կրոնական էրկառույց պատմական [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգում։նահանգում, [[Մեծ ԵղեռնԶաբ]]ի ժամանակգետի լքվելաջ է,ափի հետագայում՝բլրի ավերվել։գագաթին։
 
== Պատմություն ==
 
Ըստ ավանդության՝ 1-ին դարում հիմնադրել է [[Սանատրուկ]] թագավորը [[Սուրբ Բարդուղիմեոս|Բարդուղիմեոս]] առաքյալի գերեզմանի վրա, նրա մոտ գտնվող Կաթնաղբյուրի ջրով բորոտությունից բուժվելուց հետո։ Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։ 1316 թվականից վանքի վանահայր Հակոբը մասնակցել է [[Ադանայի եկեղեցական ժողով]]ին, 1321 թվականին Հռոմի [[Հովհաննես XXII]] պապը նամակով նրան առաջարկել է ընդունել [[Կաթոլիկ եկեղեցի|Կաթոլիկ եկեղեցու]] ծիսակարգը, 1339 թվականին վանքում ընդօրինակվել է Ավետարան, 1398 թվականին՝ [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] «Հնգամատյանի մեկնությունը»։
 
1487 թվականին և 1490 թվականին վանքում Մարգար գրիչը ընդօրինակել է Ավետարան։ 1647 թվականին Սուրբ Բարդուղիմեոսի վանքը և [[Վարագավանք]]ը ընդհանուր միաբանություն են կազմել։ 1651 թվականին վանքը նորոգել է վանահայր Կիրակոս վարդապետը։ 1715 թվականին երկրաշարժից քանդվել է վանքի եկեղեցու գմբեթը, խարխլվել են պատերը։ 1755–60 թվականին [[Հովհաննես Մոկացի]]ն ([[Լիմ անապատ]]ից) վերականգնել է գմբեթը և նորոգել պատերը։ 19-րդ դարի սկզբին վանքի ունեցվածքը վատնվել է, մենաստանը բարձիթողի արվել վանահայր Խաչատուր վարդապետի օրոք, ինչի համար կաթողիկոս [[Դավիթ Ե Էնեգեթցի]]ն նրան պաշտոնազրկել է և բանադրել։ 1817 թվականին վանահայր Իսրայել եպիսկոպոսը ընդդիմացել է [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] և գեներալ Պասկևիչի՝ արևմտահայերի գաղթը կազմակերպելու ծրագրին, համարելով այն «ազգակործան»։ 1843 թվականին Ներսես Ե Աշտարակեցին դրվատել է [[Սուրբ Թադեի վանք|Արտազի Սուրբ Թադե վանք]]ի և Սուրբ Բարդուղիմեոսի վանքի առաջնորդ, [[Ռուսամետություն|ռուսամետ]] կողմնորոշում ունեցող Նիկողայոս եպիսկոպոսին, որը չէր ստորագրել հայերի պաշտպանությունը անգլիացիներին հանձնելու խնդրագիրը։
 
19-րդ դարի վանքում բացվել է վարժարան։ 1860 թվականին քանդվել է վանքի գմբեթը, որը 1878 թվականին վերակառուցել է վանահայր, ծայրագույն վարդապետ Եղիազարը։ 1897 թվականին երկրաշարժից քանդվել է եկեղեցու պատը։ 19-րդ դարում վանքը բավական հարուստ է եղել։ Նրա թեմն են կազմել [[Աղբակի գավառակ|Աղբակ]], [[Գավառ (գավառ)|Գավառ]], [[Ջուլամերիկ]], [[Սալմաստ]] և [[Ուրմիա (գավառ)|Ուրմիա]] գավառները՝ 100-ի հասնող հայաբնակ գյուղերով։ Վանքն ունեցել է նաև ագարակներ, հանդեր, արտեր, արոտավայրեր, անտառ։ Եղել է սիրված ուխտատեղի, վանքին ավանդաբար նվիրաբերել են հազվագյուտ սպիտակ գոմեշներ, որոնց հպվելը համարվել է դիպչողի բաղձանքի կատարման առհավատչյան։
 
1905 թվականին վանքը կողոպտվել է, 1966 թվականին երկրաշարժից քանդվել են եկեղեցու գմբեթը և գավթի ծածկը, ոչնչացել շքամուտքի բարձրաքանդակը<ref>{{Գիրք:ՔՀՀ|34}}</ref>։
 
== Ճարտարապետություն ==
 
Միջնադարում վանքը եղել է [[Աղբակի գավառակ|Աղբակ]] գավառի առաջնորդանիստ վանք, հռչակավոր սրբավայր ու ուխտատեղի։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն [[բազիլիկ]]ի հիմքերի վրա և ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ ներսից բազմանիստ Ավագ խորանով։ Հյուսիսային ավանդատանը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանն է հետևյալ արձանագրությամբ.
{{Քաղվածք|Այս է տապան հանգստեան սբ. Բարդուղիմէոսի սրբազան առաքելոյ առաջին լուսաւորչին Հայաստանեաց աշխարհի։|}}
 
Եկեղեցուն արևմուտքից կից է նրա հետ ծավալատարածական ամբողջություն կազմող և ոճական ընդհանրություն ունեցող գավիթը, որի խաչվող կամարներով իրականացված ծածկի կենտրոնում երդիկավոր գմբեթն է։ Գավթի արևմտյան պատի վրա փոքր զանգաշտարակ է կառուցված։ Եկեղեցու և գավթի ճակատները զարդարված են որմնասյունիկներով, գմբեթի թմբուկի շարվածքում կիրառված է բազմագունություն։ Գավիթն արևմտյան ճակատում ունի պատի ողջ բարձրությամբ խոշոր շքամուտք, որի դռան վերևում քանդակված հեծյալը (համարվում է Բարդուղիմեոս առաքյալը) տեգը ձեռքին սպանում է վիշապին։ Դռան երկու կողքերին, ողջ հասակով քանդակված են բուրվառակիրներ և վանքի քարգործ վարպետները՝ շին. գործիքները ձեռքերին։ Շքամուտքի վերևի կիսաշրջանաձև ճակատակալ քարին Սուրբ Երրորդության պատկերաքանդակն է. գահին բազմած Հայր Աստվածը աջ ձեռքով պահում է [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսին]], ձախով՝ աղավնակերպ [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգուն]], ոտքերի տակ զույգ առյուծներ են, շուրջը՝ [[հրեշտակ]]ներ։ Վանքի բարձրաքանդակն այս թեմայով հայկ. պատկերագրության լավագույն ստեղծագործություններից է։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
== Գրականություն ==
 
* Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902։
* Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 2, Վնտ., 1907։
* Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947։
 
{{Հայկական եկեղեցիներ և վանքեր}}