«Թիակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չNo edit summary
Տող 1.
[[File:Scapula - posterior view2.png|thumb|200px]]
'''Թիակ''', (scapula), տափակ, լայն, եռանկյուն ոսկր։ Տեղադրված է [[կրծքավանդակ]]ի ետին պատին, 2–7-րդ կողերի սահմաններում, ողնաշարից աջ և ձախ։ Թիակը ունի կողային և թիկնային մակերևույթներ, երեք եզր՝ վերին, դրսային և միջային, երեք անկյուն՝ ստորին, վերին և դրսային։ Վերջինիս վրա գտնվում է տանձաձև փոսը, որով հոդավորվում է [[բազուկոսկր]]ի հետ։ Տանձաձև փոսի վերին եզրից անմիջապես վեր գտնվում է վերտանձաձևային, իսկ ստորին եզրից ցած՝ ստորին տանձաձևային թմբիկը, մկանաջլերի փակցման համար։ Թիակի վերին եզրից, դրսային անկյան մոտ, ծագում է կտցաձև ելունդը։ Թիակի կոդային մակերևույթն ունի գոգություն՝ ենթաթիակային փոս, որին կպչում է ենթաթիակային մկանը։ Թիակի թիկնային մակերևույթով անցնում է թիակի կատարը և այն բաժանում վերկատարային ու ստորին կատարային փոսերի՝ համանուն մկանների փակցման համար։ Թիակի կատարը շարունակվելով դեպի դուրս, առաջացնում է ուսելուն, որն օժտված է հոդերեսով՝ [[անրակ]]ի հետ հոդավորվելու համար։
{{անատոմիա-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=186}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Ոսկրային համակարգ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թիակ» էջից