«Թունել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 11.
Թունելի երեսարկը (հիմնական ամրակապում, երեսպատում) տարբեր է՝ կախված նրա նշանակությունից։ Տրանսպորտային թունելում երեսարկը որոշվում է, ելնելով ապարների կայունությունից։ Թույլ և անկայուն ապարների դեպքում կատարվում է բետոնե կամ երկաթ–բետոնե երեսարկ։ Հիդրոտեխնիկական թունելների երեսարկը որոշվում է, նկատի ունենալով ոչ միայն արտաքին գործոնները, այլև ներքին [[հիդրոստատիկ ճնշում]]ը և ջրի շարժման հիդրավլիկական պայմանները։ Անճնշումային թունելների լայնական հատվածքները հիմնականում լինում են պայտաձև և կիսաշրջանաձև, իսկ ճնշումայիններինը՝ շրջանաձև։ Կայուն ապարների դեպքում հաճախ բավարարվում են թունելի ներքին մակերևույթը օդի մեծ ճնշմամբ ցեմենտապատելով։ Կիրառվում է նաև բետոնե բլոկների հավաքովի երեսարկ։ Հատկապես տարածված է համակցված (երկշերտ) երեսարկը, որը կազմված է բետոնե կամ երկաթբետոնե արտաքին մասից (միաձույլ կամ հավաքովի բլոկներից) և երկաթբետոնե ներքին շերտից։ Մեծ ճնշումների դեպքում երեսարկի ներքին շերտը կառուցում են պողպատե թաղանթից։
 
Հին և միջնադարյան Հայաստանի բերդերը, քաղաքները, երբեմն՝ եկեղեցիներն ունեցել են պաշարման ժամանակ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու թունելատիպ կառույցներ՝ [[գետնուղի]]ներ։ Հայաստանում կառուցվել և կառուցվում են տարբեր նշանակության թունելներ՝ [[Պուշկինի լեռնանցք]]ի (ավտոճանապարհային), [[Որոտան-Արփա-Սևան|«Արփա–Սևան»]] (հիդրոտեխնիկական), [[Դիլիջան-Սևան թունել|Սևանի լեռնանցքի]] (ավտոճանապարհային), [[Փամբակի թունել|Մեղրաձորի]] (երկաթուղային), [[Երևանի մետրոպոլիտեն]]ի։ի և այլն։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=243}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թունել» էջից