«Բյուրական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բնակչություն: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: archive-date=2014-09-12 → archive-date=2014 թ․ սեպտեմբերի 12
չ Տեղեկություններ Բյուրականի մասին
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 83.
Բյուրականից 3 կմ հյուսիս գտնվում է «Այծաբերդ» [[ամրոց]]ը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), մի փոքր դեպի հարավ՝ «Անտառուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 2 կմ հարավ-արևմուտք՝ «Սոփանես» (X-XVIII դարեր) և «Փոս» (X-XVIII դարեր) գյուղատեղիները, 2 կմ հյուսիս՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (XIII-XIX դարեր) և «Ցից քար» զոհարանը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։
 
1909թ._ին Ն.Մառը Բյուրականի շրջակայքում կատարած հնագիտական հետազոտությունների ժամանակ' հայտնաբերել է ջրի պաշտամունքին նվիրված խոշոր քարերից քանդակված գլանաձև արձաններ' ձկան պատկերով վիշապաքարեր։
 
Բյուրականը թվերով և փաստերով
 
Առաջին գրավոր տեղեկությունը՝Գևորգ Ա. Բյուրականցի կաթողիկոսի մասին է
 
792-795թթ.
 
           Մ.Օրմանյան
 
Մինչև արաբ Բեշիր զորավարի հարձակումը 924թ.֊ի ապրիլի 17 գյուղը ունեցել է 120 տուն բնակչություն։
 
                                    Ղ.Ալիշան
 
1950թ.֊ին տեղի է ունեցել մայր առվի վերակառուցում։
 
Եկեղեցու հարավային պատին,մի վիմագրության մեջ նշվում է այն մասին,որ 1044թ.֊ին Բյուրականի թասակը(պետ հարկը) տալիս էր Վահրամ Պահլավունի իշխանը՝Ամբերդի սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցողը(1026թ.)
 
984թ.֊ի մի վիմագրության մեջ,որը նույնպես փորագրված է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարավային պատին,գրված է՝<<ես հայր Գրիգոր որ հայաթաղի զակս դրի և առուն հանի>>և այլն։Հայաթաղ գյուղը գտնվել է Արտավասիկի շրջանում։
 
1231թ.
 
Ինչպես հիշատակվում է Ղուկաս կաթողիկոսի <<դիվան հայոց պատմության>> աշխատության մեջ՝Վաչուտյանների կառավարման տարիներին՝1231֊ին,Լոռու մերձակայքում ապրող Ջավախեցիները,Բյուրականցիներն ու Ապարանցիներն խնդրանքով դիմել են Տերունի սուրբ աթոռին,որպեսզի վերջինս իրենց վերցնի իր հովանավորության տակ՝չկամենալով լինել ոչ Սանահինի,և ոչ ել Հաղպատի թեմում.վերջիններիս խնդրանքը կատարվել է Մայր աթոռի կողմից։
 
    Կարծիք՝
 
Հավանաբար վրացական կաթոլիկություն չընդունելու պատճառով են դիմել Մայր աթոռին։Իսկ Բյուրականցիների,Ջավախեցիների և Ապարանցիների այնտեղ գտնվելու պատճառը երևի եղել է Վաչուտյանների իշխանության տարիներին(1200֊1360թթ.)Լոռու եկեղեցիների շինարարական ծավալուն աշխատանքները։Քանի որ Բյուրականցիները միշտ էլ ունեցել են քարարվեստի վարպետներ։
 
                                Ռ.Թադևոսյան
 
17֊րդ դարում Սարգիս Վարդապետ Բյուրականցին վերակառուցել է Տեղերի սուրբ Աստվածածին եկեղեցին ու կառուցել պարիսպը։
 
Դպրության սկիզբը Բյուրականում
 
Մինչև 1829թ.֊ը եղել է եկեղեցուն կից։Հետագայում դպրոց է ծառայել 1835թ.֊ի ռուս վերակացուների ամառանոցը՝որը գտնվել է Ամարաթի աղբյուրի մոտ,այն կործանվել է 1840թ.֊ի երկրաշարժից,որը ամենահզորն է եղել Բյուրականի համար։
 
Հայաստանի ազգային արխիվում 3 դասարանյա դասընթացների տարեթիվը 1875թ.֊նն է։
 
4 դասարանյա֊1876թ.,47 աշակերտ,1ուսուցիչ
 
1908թ.֊1 դասարան։
 
1909֊1910թթ.֊70 աշակերտ,2 ուսուցիչ
 
1910֊1911թթ.֊50 աշակերտ,2 ուսուցիչ։
 
1913թ.֊3 դասարանյա։
 
1916֊1917թթ.֊66 աշակերտ,2 ուսուցիչ։
 
1928թ.֊166 աշակերտ։
 
1928թ.֊ից դասընթացներ են նաև տեղի ունեցել Հայրապետական ամառանոցում՝Խրիմյան Հայրիկ <<կրթօջախ>>
 
1956թ.֊ին կառուցվել է Բյուրականի առաջին միջնակարգ դպրոցի մասնաշենքը՝Բյուրականի <<Օջախ ռեստորանային համալիր>>։
 
1990թ.֊ին դպրոց է ծառայել նաև <<Էֆենդու>> շենքը,որը պատկանել է պատմաբան <<Լեոի>> մայրական պապուն՝ Երվանդին։Այժմ այն պատկանում է Դանելի Գերմո֊ին։
 
Այդ տանը դասավանդել է և հանգստացել է՝ Կոմիտասը։Ապրել է նաև Սարգիս Սարգսյանի տանը։
 
1899թ.֊ին օգոստոսի 1֊ին,Բյուրականում երաժշտական գործիքներ պատրաստող վարպետներ՝Գրիգոր Բեջանյանը(Չիլինգարի Գրիգոր),և նրա աշակերը Ցոլակ Բաբայանը Կոմիտասին են նվիրում ծիրանի փայտից պատրաստված սրինգ 63,5սմ երկարությամբ,որը պահպանվում է Հայաստանի արվեստի թանգարանում։Այդ սրինգով 1906թ.֊ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում։
 
Ռ.Թադևոսյան
 
== Տես նաև ==