«Օգնություն:Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ո՞րն է ջնջման պատճառը: ավելացրեցի կետ՝ անաղբյուր
Տող 22.
* '''Գովազդ''' – Թաքնված կերպով կամ ուղղակիորեն գովազդ պարունակող հոդվածները սովորաբար շատ արագ ջնջվում են։ Երբեմն գովազդ են համարվում նաև ոչ նշանակալի, ոչ այնքան ճանաչված ընկերությունների մասին գրված հոդվածները (տես այս մասին կրկին [[Վիքիպեդիա:Նշանակալիություն|Նշանակալիություն]] կանոնակարգը)։
 
* '''Ոչ չեզոք տեսակետ''' – Հոդվածի բովանդակությունը պետք է լինի [[Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ|չեզոք]]։ Մի զետեղեք այնտեղ անձնական կարծիքներ ու գնահատականներ, տեքստի ոճը չպետք է արտահայտի հիացմունք, համակրանք կամ հակակրանք, այն պետք է կազմված լինի «չոր» հանրագիտական։փաստերից։
 
* '''Անաղբյուր''' – Հոդվածը կարող է նաև ջնջվել այն դեպքում, երբ ներկայացված փաստերը հնարավոր չէ հաստատել [[Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ|վստահելի աղբյուրներով]]։ Հոդված ստեղծելիս անպայման նշեք այն աղբյուրները, որոնցից օգտվել եք։
 
* '''Ինքնակենսագրություն''' – Թեև ինքնակենսագրությունը արգելված չէ, սակայն դրանց հեղինակները գերագնահատում են իրենց. պարզվում է, որ իրենք այդքան էլ նշանավոր անձ չեն ու հոդվածը ջնջվում է։ Շատ հաճախ ինքնակենսագրական հոդվածների դեպքում դժվար է լինել չեզոք։