«Զիա Հալո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
'''Զիա Հալոն''' ամերիկահույն գրող է։ Իր կարիերայի սկզբնական շրջանում Հալոն նկարչուհի էր, սակայն 1992 թ.–ից սսկսել է գրել բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ և շուտով սկսել է գրել «Նույնիսկ ոչ էլ անունս» («Not Even My Name», 2000, ISBN 0312262116) վեպը։ Վեպում Հալոն պատմում է իր մոր հիշողությունների մասին, որն [[Պոնտոսի հույների ցեղասպանությունը|Պոնտոսի հույների ցեղասպանության]] ականատես է եղել։
 
Տարիներ անց իր հարցազրույցներից մեկում Զիա Հալոն նշում է. «Երբ մայրիկս [[Դիարբեքիր]]ում հայտնվեց կարիքի և աղքատության մեջ ու միայնակ իրեն զգաց, հայերի ընտանիքը մայրիկիս օգնության հասավ և պաշտպանեց ինչպես հարազատ աղջկան»։
 
Հեղինակի հոդվածներից մեկը` «Պատմության ոգին», նույնպես նվիրված է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։
 
[[Image:ԶիաՀալոգիրք.jpg|thumb|right|Զիա Հալո «Not Even My Name»]]
 
Ահա թե ինչ է գրում Հալոն իր գրքում. «Երբ ես գրեցի «Not Even My Name» գիրքը, որոշեցի գրել այն ամենի վերաբերյալ, ինչ հիշել էր մայրիկս իր կյանքի մասին։ Ես վաղուց էի որոշել այդպես անել։ Եթե նա հիշում էր ինչ-որ բան ութսուն տարվա ընթացքում, կարևոր չէ, թե որքան աննշան կթվար այդ պահին, դա կարող էր զգալի կարևորություն ունենալ նրա ամբողջ կյանքի համար։ Ես գրանցեցի, թե ինչպես են Պոնտոսի հույները թաքնված ապրել Սև ծովի ափերին` Պոնտական սարերում, քսաներորդ դարի սկզբին, ինչպես են ապրել ասորիները Թուրքիայի հարավի գյուղերում, ինչպես են հայերը` որպես քաղաքի բնակիչներ, ապրել Դիարբեքիրում։ Եվ անշուշտ գրել եմ աքսորի` մահվան երկար ճանապարհի մասին։
 
Նա ինը տարեկան էր, երբ թուրք զինվորները եկան իրենց գյուղ` բարձրաձայնելու [[Մուսթաֆա Քեմալ]]ի (Աթաթուրքի) հրամանը. «Դուք պետք է լքեք այս վայրը, պետք է վերցնեք միայն այն, ինչ կարող եք տանել։ Պատրաստ եղեք հեռանալու երեք օրից»։
 
Այսօր պատմությունը հաճախ գրում են նրանք, ում քաղաքական օրակարգը նվաճողական մոտեցում ունի պատմության նկատմամբ։ Թուրքական կառավարությանը սպասարկող լրատվամիջոցները և պատմաբանները շարունակում են ապամարդկայնացնել, դիվայնացնել, ոչնչացնել (Dehumanize, Demonize, Destroy) պատմությունը` դրան «ճիշտ ընթացք» վերագրելով ու մոռանալով, որ ցեղասպանության հանցագործները կոտորել են ավելի քան երեք միլիոն մարդու` Պոնտոսի ու [[Փոքր Ասիա]]յի հույների, հայերի, ասորիների։ «Սպանել մի ազգ» գրքի հեղինակ [[Միքայել Պարենտի]]ն նկատում է. «Նրանց գործը ոչ թե տեղեկատվություն, այլ ապատեղեկատվություն տարածելն է, ոչ թե ժողովրդավարությունը զարգացնելն է, այլ այն բովանդակազրկելն ու համրացնելը»։
 
Ահա թե ինչու է հիշողությունն այդքան կարևոր։ Հիշողությունը պատուհան է, որից մենք նայում ենք վերապրողների պատմությանը։ Թերևս կարող ենք ասել, որ հիշողությունը պատմության ոգին է, քանի որ այդ պատմական իրադարձությունների ականատեսները նույնպես կարող են մեզ օգնել` ըմբռնելու այն ամենը, ինչ զգացել են, ինչի մասին երազել են, ինչի համար հույսեր են փայփայել ու ինչպես են ի մի բերել իրենց փշրված կյանքը։ Առանց այդ հիշողության մենք լիովին կհանձնվեինք մեր սեփական պատմությունը կեղծողների կամքին»։
 
==Արտաքին հղում==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զիա_Հալո» էջից