«Նիկողայոս Մառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Նիկողայոս Մառը ծնվել է [[Ռուսական Կայսրություն|Ռուսական Կայսրության]] [[Քութայիս]] քաղաքում, ([[Վրաստան]]) քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր [[շոտլանդացի]] Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։ 1891 թ Մառը ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի` 1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ 1904 թ Մառը, [[Թորոս Թորամանյան]]ի օժանդակությամբ, իրականացրել է [[Հայաստան]]ի հնագույն մայրաքաղաքներից մեկի` [[Անի]]ի պեղումները<ref name="marr">{{cite book | last =Մառ | first =Նիկողայոս | title =Ani - Rêve d'Arménie | publisher =Anagramme Editions | year =2001 | isbn =978-2-914571-00-5}}</ref>, ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։
 
1915–16 թթ-ին Հովսեփ Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտական սեպագիր արձանագրությունները: 1922–31 թթ-ին հիմնել ու ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ Մոսկվայում և Լենինգրադում: 1930 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (ռուսական կայսերական ակադեմիայի ակադեմիկոս էր 1909 թ-ից):
== Աղբյուրներ ==
Մառը գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը: Առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացու, Անանունի (Սեբեոս), Հովհաննես Կոզեռնի, Շոթա Ռուսթավելու և ուրիշների երկերին նվիրված նրա աղբյուրագիտական ուսումնասիրությունները: Մառը բացահայտել է հայ մատենագրության նշանակությունը ասորական և հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար: Հակադրվելով եվրոպական մի շարք արևելագետների (Ալֆրեդ Գուտշմիդտ, Օգյուստ Կարիեր և ուրիշներ)՝ հերքել է այն թյուր կարծիքը, թե իբր Մովսես Խորենացին նույն ինքը Մար Աբաս Կատինան է, և ապացուցել է, որ Մովսես Խորենացին իր պատմությունը գրելիս իրոք օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից:
{{Reflist}}
Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց` Մառը հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով (1893–1917 թթ., ընդմիջումներով), որը համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում: Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին: Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն: «Անի» աշխատությունը (1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է:
Նիկողայոս Մառի հիմնադրած «Խրիստիանսկի Վոստոկ» (1912–22 թթ.) ակադեմիական հանդեսն իր հեղինակությամբ ու կարևորությամբ եզակի հրատարակություն է, իսկ «Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ», «Հայ վիմագրության հուշարձաններ», «Կովկասյան բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» և այլ մատենաշարեր դարձել են գիտության համապատասխան ճյուղերի կազմավորման դպրոցներ:
Մառի անունով Երևանում կոչվել է փողոց:
 
== Արտաքին հղումներ ==