«Անանիա Նարեկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
[[Պատկեր:Anania Narekatsi, Gir khostovanutyan.jpg|մինի|«Գիր խոստովանութեան», 1892 թ.]]
'''Անանիա Նարեկացի''' (Անանե Նարեկացի, {{ԱԾ}}, ամփոփվել է [[Նարեկավանք]]ի գավթում), մատենագիր, [[Աստվածաբանություն|աստվածաբան]], [[փիլիսոփա]], մեկնիչ, Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիր։ [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] ազգականը։ Ամբաստանվել է թոնդրակեցիներին հարելու մեջ՝ իբրև Խոսրով Անձևացու և Հակոբ Սյունեցու կողմնակից և համակիր։ Կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի|Անանիա Ա Մոկացու]] պահանջով, աղանդավոր լինելու մասին իր դեմ եղած մեղադրանքները հերքելու համար, գրել է «Գիր խոստովանութեան»-ը (հայտնաբերել և 1892-ին հրատարակել է Գ. Տեր-Մկրտչյանը)։ Նույն կաթողիկոսի պատվերով հեղինակել է «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց»-ը, որտեղ բացահայտել է թոնդրակեցիների սխալներն ու մոլորությունները, նզովել նրանց աղանդը։ Անանիա Նարեկացու «Հակաճառությունը» չի պահպանվել։ Սակայն Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին գրած «Անանիայի խոստովանութեան յաղագս սուտ կարծեացն, որ վասն նորա» թղթում ամփոփ տվել է Անանիա Նարեկացու գրվածքի բովանդակությունը և համառոտ թվել թոնդրակեցիների ուսմունքի 14 կետերը («Արարատ», 1892, էջ 5–18)։