«Ջունգարական հարթավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
 
Տող 1.
{{Տեղեկաքարտ Աշխքարտ}}
[[Պատկեր:Altai, Tienschan-Orte.png|մինի|Ֆիզիկական քարտեզ]]
 
'''Ջունգարական հարթավայր''', '''Ջունգարական իջվածք''', '''Ջունգարիա''' ({{lang-zh|北疆}}), աշխարհագրական ենթաշրջան [[Չինաստան]]ի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը մոա 700 հզ․ կմ է, միջին բարձրությունը՝ 600-800 մ։ Հյուսիսում շրջապատված է Մոնղոլական Ալթայով, հարավում՝ Արևելյան [[Տյան Շան]]ի լեռնաշղթաներով։ Կազմված է փխրուն նստվածքներից։ Ռելիեֆում տիրապետում են ոչ բարձր բլրաշարերն ու մանրաբլուրները, բարխաններով ու ավազային թմբաշարերով անապատները։ Հարուստ է [[նավթ]]ի պաշարներով{{փաստ}}։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Տարեկան տեղումները 150-200 մմ են, լեռներում՝ մինչև 800 մմ։ Գետային ցանցը խիտ չէ, արևմուտքում կան մի քանի խոշոր լճեր (էբի Նուր, [[Մանաս]], Ուլյունգուր)։ Բուսածածկույթը անապատային է, խիստ նոսրացած։ Արևմուտքում տարածված են չոր տափաստանները։ Զբաղվում են արոտային [[Անասնապահություն|անասնապահությա]]մբ, ծայրամասերում՝ ոռոգվող հողագործությամբ։