«Այգեհովիտ (Տավուշի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 65.
}}
'''Այգեհովիտ''', գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Տավուշի մարզ]]ում, [[Աղստև]] գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, [[Իջևան]]ից 18 կմ դեպի արևելք։ Մինչև [[1967]]-ի [[մայիսի 25]]-ը կոչվել է ''Ուզունթալա'', այնուհետև մինչև [[1969]]-ի [[փետրվարի 12]]-ը` ''Հոնուտ''<ref>{{cite book|author=Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան|title=Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1981|page=էջ 21}}</ref>։ Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր: Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ [[Սրվեղի վանք]]ը:
 
Գյուղում պահպանվել են երկու եկեղեցիներ՝ [[Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Այգեհովիտ)|Սուրբ Ամենափրկիչ]] և [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Այգեհովիտ)|Սուրբ Աստվածածին]]:<!-- Չգիտեմ, թե այս եկեղեցիներից որն է կոչվում «Մահմու եղցի», իսկ որը «Կոտրած եղցի» --> Դրանցից ''Մահմուդ եղցին'' գտնվում Է “Մահմուդ յալ” հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ: Այն փոքրիկ մատուռ Է, կառուցված որձաքարի մանր բեկորներով: Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները: Կառուցման ժամանակը անհայտ Է:
''Կոտրած եղցին'' գտնվում Է համանուն ղաշտամասում, գյուղից 2 կմ հարավ: Կիսավեր փոքր մատուռ է: Շուրջը գտնվում է գերեզմանոցը` տապանաքարերով:
 
Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք: Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում:
 
== Գրականություն ==