«Դեֆորմացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
 
Տող 1.
[[Պատկեր:Stress strain generic.svg|thumb|right|280px|Ընդհանրական նյութի մեխանիկական դիմադրության (σ) և դեֆորմացիայի (ε) կապը ցույց տվող գծագիր։ Ձախից ճկուն դեֆորմացիան է, աջից՝ պլաստիկը։]]
'''Դեֆորմացիա''' ({{lang-lat|deformatio}}՝ աղավաղում), արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։ Դեֆորմացիայի պարզագույն տեսակներն են [[ձգում և սեղմում|ձգում-սեղմումը]], [[սահք]]ը, [[ոլորում (դեֆորմացիա)|ոլորում]]ը, ծռումը։[[ծռում]]ը։ Պինդ մարմինների դեֆորմացիաներն ու լարումներն ուսումնասիրվում են առաձգականության և պլաստիկության տեսություններով։ Մարմնի դեֆորմացիան կարելի է որոշել, եթե հայտնի է յուրաքանչյուր կետի [[տեղափոխության վեկտոր]]ը։ Եթե դեֆորմացիա առաջացնող ուժերը մարմնի վրա այլևս չեն ազդում, ապա վերացող դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ պահպանվողը՝ պլաստիկ կամ մնացորդային։ Իրականում [[բացարձակ առաձգական մարմին]] գոյություն չունի և որոշակի պայմաններում են միայն մարմնի պլաստիկ հատկություններն արհամարհվում։ Արտաքին ուժի ազդեցությամբ մարմնում առաջանում է նախ առաձգական, ապա՝ պլաստիկ դեֆորմացիա։ Պլաստիկ դեֆորմացիայի մեծությունը կախված է [[ուժ]]ի ազդման տևողությունից (դեֆորմացիայի արագություն) և [[ջերմաստիճան]]ից։ Հաստատուն լարումների ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի աճման երևույթը կոչվում է [[սողք]]։ Հաստատուն դեֆորմացիայի դեպքում լարումների նվազման երևույթը կոչվում է [[ռելաքսացիա]], իսկ հաստատուն լարումների դեպքում դեֆորմացիայի աճման երևույթը՝ առաձգական հետազդեցություն։
 
Դեֆորմացիան կարող է լինել մարմնի [[ջերմային ընդարձակում|ջերմային ընդարձակման]], [[Մագնիսական դաշտ|մագնիսական]] կամ [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցության, ինչպես նաև արտաքին մեխանիկական ուժի հետևանք։ Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան անհետանում է, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը վերականգնվում են, ապա այդպիսի դեֆորմացիան անվանում են [[առաձգական դեֆորմացիա]]։ Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան չի անհետանում, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը չեն վերականգնվում, ապա այդպիսի դեֆորմացիան կոչվում է ոչ առաձգական կամ [[պլաստիկ դեֆորմացիա]]։