«Միջուկային վառելիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չNo edit summary
Տող 1.
'''Միջուկային վառելիք''', [[միջուկային ռեակտոր]]ներում տրոհման շղթայական ռեակցիան ապահովող նյութ։ Միակ բնական միջուկային վառելիքը [[ուրան]]ն է (տրոհվող <sup>235</sup>Ս իզոտոպը կազմում է 0, 71%)։ Գործնականում օգտագործվող հարստացված ուրանային վառելիքում <sup>235</sup>Ս-ի պարունակությունը 2—4% է՝ ջերմային [[նեյտրոն]]ներով ռեակտորներում և մինչև 30%՝ արագ նեյտրոններով ռեակտորներում։ Որպես միջուկային վառելիք օգտագործվում են նաև բնության մեջ չհանդիպող <sup>239</sup>Pu և <sup>233</sup>Ս իզոտոպները (երկրորդային վառելիք), որոնք առաջանում են, երբ համապատասխանաբար <sup>238</sup>Ս և <sup>232</sup>Th հումքային միջուկները նեյտրոններ են կլանում։ Բնական միջուկային վառելիքի պաշարների սահմանափակության առումով հեռանկարային է արագ նեյտրոններով ռեակտորների շահագործումը, որոնցում կուտակվող երկրորդային վառելիքի քանակությունը որոշակի պայմանների դեպքում գերազանցում է այրված միջուկային վառելիքի քանակությանը։ Միջուկային ռեակտորներում միջուկային վառելիքն օգտագործվում է տարբեր քիմիական միացությունների ձևով և տեղավորվում է մետաղե հերմետիկ թաղանթների՝ ջերմաանջատիչ տարրերի մեջ։ Միջուկային վառելիքի միավոր զանգվածի տված [[ջերմություն]]ը մի քանի միլիոն անգամ գերազանցում է նույն զանգվածով [[Ածուխ|ածխից]] ստացված ջերմությանը և, բացի այդ, երկրորդային վառելիքի վերարտադրության պայմանի դեպքում միջուկային վառելիքի [[այրում]]ից ստացված [[էներգիա]]ն ավելի էժան է, քան ածխի այրումից ստացվածը։
{{Անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=604}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Միջուկային զենք]]
[[Կատեգորիա:Միջուկային էներգետիկա]]
 
 
{{Անավարտ}}