17 101
edits
չ (→Հովհաննես Մկրտչի բանտարկությունը և գլխատումը: clean up using AWB) |
|||
== Հովհաննես Մկրտչի ծնունդը և մանկությունը ==
[[Պատկեր:Mkrtchi cnundy.jpg|thumb|300px|left|«Հովհաննես Մկրտչի ծնունդը»]]
Համաձայն [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկասի Ավետարան]]ի, որն ի տարբերություն մյուսների ([[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթոեսի]], [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկոս]]ի և [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի Ավետարան]]ների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող [[Եղիսաբեթ]]ի և քահանա [[Զաքարիա]]յի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1:5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում:
Հովհաննեսի` Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա` դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է [[Մարիամ Կույս]]ին, ով արդեն հղի էր [[Հիսուս]]ով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1:35-45):
Հովհաննեսի ծնունդը ըստ գիատական հաշվարկների` համընկնում է Ք.ա. 5-4թթ.-ի միջև: Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել [[Աստված|Աստծուն]] (Ղուկ. 1:67-75): Համաձայն Գաբրիելի հրամանի` մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.` ioannes, եբր.` johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն <ref>Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768</ref>:
|
edits