«Մետրոնոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Metronome Nikko.jpg|250px|մինի|Մետրոնոմ]]
'''Մետրոնոմ''' ( հուն. չափ և կանոն բառերից), չափահար, երաժշտության կատարման արագությունը ճշգրիտ որոշելու և վերարտադրելու գործիք։ Բաղկացած է ճոճանակից և մեկ րոպեում նրա տատանումների քանակը ցույց տվող սանդղակից։ ճոճանակի տատանման տարբեր հաճախականությունները ընդունվում են որպես երաժշտական ստեղծագործության մետրական որեէ միավորի բացարձակ տևողություն։ Կիրառվում է XVII դ․ վերջից։ Տարածված է ավստրիացի [[Յոհան Մելցել]]ի կատարելագործած մետրոնոմը ([[1816]] թ), որով [[Բեթհովեն]]ը իր երկ 106 Սի-բեմոլ մաժոր սոնատում և Իններորդ սիմֆոնիայում առաջինն է նշել կատարման արագությունը։ Ներկայումս կան տարբեր կոնստրուկցիաների (մասնավորապես՝ գրպանի ժամացույցի ձևի և էլեկտրական) մետրոնոմներ։ Բեմական և ֆիլմային տեսարանների երաժշտության ճշգրիտ զուգորդման համար գործածվում է [[Կ․ Բլյում]]ի երաժշտական խրոնոմետրը ([[1926]] թ)։
{{Չափում-անավարտ}}
{{Անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=487}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Սարքեր]]
[[Կատեգորիա:Ճոճանակներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մետրոնոմ» էջից