«Միհրան Բաղդասարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Միհրան Բաղդասարյան''' (1852 - 1937) - հայ կրթական, մշակութային գործիչ։ Ծնվել է Կ. Պոլսում, որ...
 
չ clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Միհրան Բաղդասարյան''' ([[1852]] - [[1937]]), - հայ կրթական, մշակութային գործիչ։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], որտեղ ստացել է նախնական կրթությունը, իսկ [[Շվեյցարիա]]յում՝ բարձրագույնը։ 1887-ին վերադարձել է Պոլիս և նույն թվականին էլ հրատարակել «Առաջնորդ անգլերեն լեզվի» ձեռնարկը։ Ապա պաշտոնավարել է [[Կարին]]ում, որտեղ բաց է արել Մասյաց վարժարանը։ Թուրքական կառավարության հալածանքների հետևանքով հարկադրված է եղել տեղափոխվել [[Թիֆլիս]]։ Հետագայում նորից մեկնել է Պոլիս, ապա՝ [[Բրուսա]], [[Դամասկոս]], իսկ 1891-ին [[ԱՄՆ]]։ Ամերիկյան թերթերի մեջ հոդվածներ է տպագրել հայկական դատի մասին։ Գրել է «Հայաստան կամ Արարատի երկիրը, նրա անցյալը, ներկան և ապագան» [[անգլերեն]] աշխատությունը, որը լույս է տեսել 1892-ին և հետագայում վերահրատարակվել է։ 1894-ին եկել է [[Էջմիածին]], այնտեղից մեկնել [[Ուրմի]], որտեղ պաշտոնավարել է հայոց դպրոցում։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 179}}</ref>