«Գեորգի Յարալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: եւ → և using AWB
չ clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գեորգի Յակովլևի Յարալյան''' (13 նոյեմբերի 1927-20 ապրիլի 2011), - հայ ծաղրանկարիչ: [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ]]: Հայաստանի «[[Երգիծաբանների ասոցիացիա]]յի» պատվավոր անդամ:
 
Ծնվել է 1927 թ. նոյեմբերի 13-ին` Գանձակում: 1929-ին ընտանիքով տեղափոխվել են Թիֆլիս, 1946-ից մշտական բնակություն են հաստատել Երևանում: 1947-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժին: Հեղինակ է պլակատների երգիծանկարների, երգիծական ալբոմների, նրա ձևավորմամբ ու պատկերազարդմամբ լույս են տեսել ժողովրդական սրախոսություններ (1992թ.), «Գյումրվա անեկդոտները» (1993թ.), «Եզոպոսի առակներ» (1994թ.),«Աշ­նա­նա­յին քա­րա­վան», շուրջ 450 երգիծական գրքեր, որոնք առանձնանում են նրան բնորոշ երգիծանքով ընդհանրացված պատկերային մտածողությամբ, սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով: Գեորգի Յարալյանը երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում սկսել է կերտել 27 տարեկանից: