«Մանուել Սարգսյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
Սովորել է [[Թեհրանի համալսարան]]ում, Նյու Յորքի իրանական ինստիտուտում։ 1952 թվականին [[Չիկագոյի համալսարան]]ից ստացել է դոկտորի կոչում։
 
[[1956]] թվականին հրատարակել է «Ռուսաստանը և Արևելքի մեսիականությունը» գիրքը՝ արժանանալով ռուս սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինի գնահատանքին ([[2005]] թվականին [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի հրատարակչությունում գիրքը տպագրվել է [[ռուսերեն]])։ 1956-1958 թվականներին եղել է Հարավարևելյան Ասիայի գերմանական հասարակության արտաքին քաղաքականության հարցերով ռեֆերենտ (DGAP)։ 1960 թվականին եղել է Կիլյայի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 1962-1963 թթ.թվականներին Կանզասի համալսարանի հրավիրյալ [[պրոֆեսոր]], 1963-1967 թվականներին Ֆրայբուրգի համալսարանի դոցենտ<ref>{{Cite web |url=http://www.soyuzinfo.am/arm/analitics/detail.php?ELEMENT_ID=708 |title=«ԳԱՂՈՒԹԱՏԻՐԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՌԱՍԻԶՄԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԷՐ» |accessdate=2015-06-23 |archive-date=2016-03-07 |archive-url=https://web.archive.org/web/20160307123135/http://www.soyuzinfo.am/arm/analitics/detail.php?ELEMENT_ID=708 |dead-url=yes }}</ref>։ 1967 թվականից եղել է քաղաքական գիտությունների պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանի հարավասիական ինստիտուտում։
 
1965 թվականին լույս է տեսել «Buddhist Background of the Burmese Revolution» («Բիրմայի հեղափոխության բուդդայական համատեքստը») գիրքը, որն անդրադառնում է ասիական սոցիալիզմի կրոնական (բուդդայական) ակունքներին<ref>[http://www.panarmenian.net/arm/news/124039/ Մանուել Սարգսյանց՝ ոչ այնքան հայտնի համաշխարհային մեծություն]</ref><ref>[http://www.radiomayabtv.com/noticias/homenaje-motul-elvia-carrillo-puerto-4153/ Homenaje en Motul a Elvia Carrillo Puerto]</ref>։