«Կոստանդին Ծիրանածին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: {{Bio-stub}} → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Անձ}}
 
'''Կոստանդին VII Ծիրանածին ({{lang-grc|Κωνσταντῖνος Ζ΄ ὁ Πορφυρογέννητος}},''' {{ԱԾ}}), բյուզանդական կայսր [[Հայկական (Մակեդոնական) հարստություն|Մակեդոնական (Հայկական) արքայատոհմից]]։ Անվանապես թագավորել է 913 թվականից, իսկ փաստացի՝ 945 թվականից։
 
== Կենսագրություն ==
Տող 7.
=== Կյանքի առաջին տարիները ===
[[պատկեր:Follis-Constantine VII and Zoe-sb1758.jpg|299x299px|left|thumb|Կոստանդին Ծիրանածին և Զոյա, բյուզանդական մետաղադրամ]]
 
 
Կոստանդինը Լևոն VI Իմաստունի և նրա չորրորդ կնոջ՝ Զոյայի որդին էր։ Չորրորդ ամուսնությունը չէր թույլատրվում եկեղեցու կողմից և ծնված երեխան համարվեց ապօրինի, թեև Լևոն VI-ի միակ զավակն էր։ Միայն 906 թվականի հունվարին Կոստանդինը մկրտվեց, իսկ 906 թվականի ապրիլին, պատրիարք Նիկոլայ Միստիկոսի կամքին հակառակ, Լևոնը և Զոյան ամուսնացան։ Ծիրանածին մականունը ծագում է կայսերական պալատի Ծիրանի (բոսորագույն) դահլիճից, որտեղ ծննդաբերում էին կայսրուհիները, և տրվում էր ընդգծելու համար արքայական ծագումը։
 
 
 
 
=== Գահակալում ===
908 թվականի մայիսի 15-ին Լևոն VI-ը Կոստանդինին դարձրեց իր իշխանակիցը, սակայն 912 թվականին մահանում է, և գահն անցնում է եղբորը՝ Ալեքսանդրին։ Սակայն նա ևս մահանում է մի տարի հետո՝ 8-ամյա Կոստանդինին թողնելով խնամակալների հոգածությանը։ Կոստանդին Դուկասի ձախողված խռովությունից հետո 913 թվականին, խնամակալների խորհրդի գլուխ է կանգնում Կոստանդնուպոլսի պատրարք Նիկոլայ Միստիկոսը։
 
920 թվականին իշխանությունը բռնագրավում է բյուզանդական նավատորմի հրամանատար [[Ռոմանոս I Լեկափենոս|Ռոմանոս I Լեկափենոսը]]ը և հռչակվում իշխանակից։ Դեռևս 919 թվականին նա14-ամյա Կոստանդինին ամուսնացրել էր իր դուստր Ելենայի հետ։ Կոստանդինը, հեռացված լինելով իշխանությունից, զբաղվում է ինքնակրթությամբ և գիտությամբ։ 944 թվականին Ռումանոս I-ին գահընկեց արեցին իր որդիները՝ հույս ունենալով ինքնուրույն ղեկավարել, սակայն դա առաջացրեց ժողովրդի դժգոհությունը, որը խաղաղվեց միայն այն ժամանակ, երբ կայսր հռչակեցին Կոստանդինին։ Կոստանդինը մահանում է 959 թվականին։ Որոշ տվյալների համաձայն՝ նա թունավորվել է որդու՝ [[Ռոմանոս II (Բյուզանդիայի կայսր)|Ռոմանոս II Կրտսերի]] կողմից;
 
=== Քաղաքական գործունեություն ===
Իր քաղաքականության մեջ Կոստանդին VII-ը արտահայտում էր մայրաքաղաքի չինովնիկների շահերը՝ պայքարելով գավառների կենտրոնախույս ազնվականների դեմ։ Ռազմական ակտիվ գործողություններ է ծավալել արաբների դեմ։ Սակայն սկզբում նա ձախողվում է, և Կրետե ուղարկված զորաջոկատը ջախջախվում է 949 թվականին։ Ձգտելով ամրապնդել Բյուզանդիայի դիրքը Հայաստանում՝ Ատրպատականի ամիրա Յուսուֆի արշավանքի ժամանակ, Կոստանդին Ծիրանածինը և պատրիարքը [[Աշոտ Բ Երկաթ|Աշոտ Բ Երկաթին]]ին և կաթողիկոս [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցուն]] հրավիրել են Կոստանդնուպոլիս և օգնական զորք տվել Հայոց թագավորին։
 
Բյուզանդական զորքերն անցնում են Եփրատը (952 թվական), սակայն հետ են շպրտվում։ Արևելքում նվաճումները վերսկսվում են [[Նիկեփորոս Փոկաս|Նիկեփոր Փոկասի]] և [[Հովհաննես Չմշկիկ|Հովհաննես Չմշկիկի]]ի շնորհիվ։ Բյուզանդական զորքի կարևոր հաղթանակներից էր [[Սամոսատ|Սոմոսատի]] գրավումը (958)։ Կոստանդին VII-ը առաջին նախարար է նշանակում ներքինի Վասիլ Լեկափենոսին (գահընկեց կայսեր՝ Ռոմանոս I-ի որդուն), որը մեծ ազդեցություն է ձեռք բերում և պահպանում է հաջորդ կայսրերի օրոք։
 
=== Գրական գործունեություն ===
[[պատկեր:Book of Imperial Ceremonies at Constantinople.jpg|221x221px|raight|thumb|Հատված «Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» աշխատությունից]]
 
Կոստանդինը հայտնի է նաև որպես դարաշրջանի կրթված մարդկանից մեկը՝ հանրագիտարանային աշխատանքների հեղինակ և հովանավոր։ Նրա «Թեմերի մասին», «Արարողությունների մասին», «Կայսրության կառավարման մասին» (որի 43–46 գլուխները վերաբերում են Հայաստանին), աշխատությունները կարևոր աղբյուր են հանդիսանում Բյուզանդիայի, [[Կիևյան Ռուսիա|Կիևյան Ռուսիայի]]յի և այլ երկրների պատմության ուսումնասիրման համար։ Կոստանդինի գրչին է պատկանում Ֆեոֆանին Շարունակողի ժամանակագրության բաժիններից մեկը՝ [[Բարսեղ Ա Մակեդոնացի|Բարսեղ I Մակեդոնացու]] կենսագրությունը։ «Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» գրքում նկարագրում է [[Օլգա (իշխանուհի)|Օլգա իշխանուհո]]<nowiki/>ւ այցը Կոստանդնուպոլիս (957) և նրա մկրտությունը։ «Կայսրության կառավարման մասին» աշխատության իններորդ գլուխը համառոտ նկարագրում է [[Ռուսիա|Ռուսիայի]]յի տնտեսական և քաղաքական կարգը։ Նրա մասնակցությամբ կազմվել են «Վասիլիկա» օրենսգիրքը, «Գեոպոնիկա» գյուղատնտեսական հանրագիտարանը (հայերեն հրտ. «Գիրք վաստակոց», 1877) և այլ գործեր։
 
Կոստանդինը հայտնի է նաև որպես դարաշրջանի կրթված մարդկանից մեկը՝ հանրագիտարանային աշխատանքների հեղինակ և հովանավոր։ Նրա «Թեմերի մասին», «Արարողությունների մասին», «Կայսրության կառավարման մասին» (որի 43–46 գլուխները վերաբերում են Հայաստանին), աշխատությունները կարևոր աղբյուր են հանդիսանում Բյուզանդիայի, [[Կիևյան Ռուսիա|Կիևյան Ռուսիայի]] և այլ երկրների պատմության ուսումնասիրման համար։ Կոստանդինի գրչին է պատկանում Ֆեոֆանին Շարունակողի ժամանակագրության բաժիններից մեկը՝ [[Բարսեղ Ա Մակեդոնացի|Բարսեղ I Մակեդոնացու]] կենսագրությունը։ «Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին» գրքում նկարագրում է [[Օլգա (իշխանուհի)|Օլգա իշխանուհո]]<nowiki/>ւ այցը Կոստանդնուպոլիս (957) և նրա մկրտությունը։ «Կայսրության կառավարման մասին» աշխատության իններորդ գլուխը համառոտ նկարագրում է [[Ռուսիա|Ռուսիայի]] տնտեսական և քաղաքական կարգը։ Նրա մասնակցությամբ կազմվել են «Վասիլիկա» օրենսգիրքը, «Գեոպոնիկա» գյուղատնտեսական հանրագիտարանը (հայերեն հրտ. «Գիրք վաստակոց», 1877) և այլ գործեր։
 
=== Զավակներ ===
Տող 37 ⟶ 32՝
* Ագաֆիա — ուղարկվել է մենաստան
* Ֆեոֆանո — ուղարկվել է մենաստան
* Աննա — ուղարկվել է մենաստան
 
== Գրականություն ==
Տող 55 ⟶ 50՝
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=612}}
 
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Ստամբուլում ծնված անձինք]]
[[Կատեգորիա:Մակեդոնական դինաստիա]]
[[Կատեգորիա:Միջնադարյան երեխա կառավարիչներ]]
 
 
{{Bio-stub}}
{{ՎՊԵ}}