«Երաշտահավեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
 
== Ընդհանուր բնութագիրը ==
Փոքր չափերի (7-25 գ), միատարր գունավորմամբ, երբեմն դեղինի ու երկնագույնի համադրությամբ, չափազանց շարժունակ թռչուններ են։ Մեծամասնությունը փչակաբնակ է։ Միջատակերներ են և որպես [[կենսաբանական պայքար]]իպայքարի միջոց՝ կարևոր դեր ունեն վնասատու [[միջատներ]]ի ոչնչացման գործում։ Հաջողությամբ բազմանում են արհեստական թռչնաբներում։ Մեծաքանակ են։
 
Երաշտահավերը կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքը։ Հայտնի է 65, [[Հայաստան]]ում՝ 5 տեսակ՝ սև, մեծ, փուփուլավոր, երկնագույն, միջերկրածովյան երաշտահավեր։ Երաշտահավերը փոքր չափերի (կենդանի զանգվածը՝ 7–23 գ) թռչուններ են։ Մարմնի երկարությունը 100–170 մմ է, կտուցը կարճ է՝ կոնաձև, ոտքերն ամուր են՝ հաստ, ուժեղ մատներով և կորացած մագիլներով, որոնք լավ հարմարված են ծառերի ճյուղերով մագլցելուն։ Էգը և արուն գրեթե միագույն են, երբեմն՝ դեղինի ու երկնագույնի համադրությամբ։ Բնակվում են սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում, թփուտային կիսաանապատներում։ Երկնագույն, սև և մեծ երաշտահավերը նստակյաց, տարածված թռչուններ են։ Բնադրում են ծառերի փչակներում կամ փակ բներ են շինում։ Ունենում են մինչև 16 ձագ՝ սպիտակ կամ կարմրադարչնագույն։ Սնվում են միջատներով և դրանով զգալի օգուտ տալիս անտառտնտեսությանն ու այգեգործությանը։ Ձմռանը երաշտահավերը լուսամուտներին մոտ են թռչում, ասես կեր են խնդրում։ Նրանց կարելի է կերակրել արևածաղկի սերմերով, կանեփով, դդմի և [[ձմերուկ]]ի կորիզներով, նաև մսի մնացորդներով կամ անալի [[ճարպ]]ով (աղի ճարպից կարող են սատկել)։ Իսկ ամռանը նրանց գրեթե չես տեսնի. ողջ օրն զբաղված են ձագերի համար կեր հայթայթելով։ Երկնագույն և մեծ երաշտահավերը գեղեցիկ երգի և գունավառ փետրածածկի շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք են ներկայացնում։ Մեծ երաշտահավն աչքի է ընկնում նաև մեծ պտղաբերությամբ։ «Դիլիջան» ազգային պարկում գրանցվել է 95 % ձագերի թռիչքը բներից։ Փուփուլավոր երաշտահավը հազվագյուտ չվահյուր է. որպես հազվագյուտ տեսակ՝ Հայաստանի տարածքում գրանցվել է [[ՍտեփանավանՍտեփանավանի դենդրոպարկ]]ի «Սոճուտ» դենդրոպարկում։ում։ Միջերկրածովյան երաշտահավը քիչ տարածված է։ [[Հայաստան]]ում առաջին անգամ հայտնաբերվել է [[1960]]-ական թվականներին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ ուշադրության։ Արհեստական թռչնաբներ տեղադրելու միջոցով կարելի է նպաստել նրանց բազմացմանը։
 
{{ՀԲ}}