«Ամասիա (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
{{Այլ կիրառումներ|Ամասիա (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր
| կարգավիճակ = Քաղաքքաղաք
| հայերեն անվանում = Ամասիա
| բնօրինակ անվանում = {{lang-tr|Amasya}}
| ենթարկում =
| երկիր = Թուրքիա
| պատկեր = Amasya.jpg
| պատկերի նկարագրում = Տներ Ամասիայում
| զինանշան =
| զինանշանի լայնություն =
| զինանշանի նկարագրում =
| դրոշ =
| դրոշի լայնություն =
| դրոշի նկարագրում =
|lat_deg= 40|lat_min= 39|lat_sec=
|lon_deg= 35|lon_min= 50|lon_sec=
|CoordAddon = type:city(80000)_region:TR
| CoordScale =
| երկրի քարտեզի չափ = 300
| երկրամասի քարտեզի չափ =
| շրջանի քարտեզի չափ =
| երկրամասի տեսակ = Թուրքիայի վարչական բաժանում{{!}}Տարածաշրջան
| երկրամաս = Սևծովյան տարածաշրջան
| երկրամասը աղյուսակում = Սևծովյան տարածաշրջան
| շրջանի տեսակ = Թուրքիայի վարչական բաժանում{{!}}մարզ
| շրջան = Ամասյայի մարզ{{!}}Ամասյա
| շրջանը աղյուսակում =
| համայնքի տեսակ =
| համայնք =
| համայնքը աղյուսակում =
| երկրի քարտեզ =
| երկրամասի քարտեզ =
| շրջանի քարտեզ =
| ներքին բաժանում =
| ղեկավարի պաշտոն =
| ղեկավար =
| հիմնադրման թվական =
| տվյալ կարգավիճակում =
| առաջին հիշատակում =
| այլ անվանումներ =
| տարածք = 1.730
| բարձրության տեսակ = ԲԾՄ
| կենտրոնի բարձրություն = 366
| կլիմա =
| պաշտոնական լեզու =
| բնակչություն = 82.200
| մարդահամարի թվական = 2008
| խտություն = 74
| ագլոմերացիա = 128.703
| ազգային կազմ =
| կրոնական կազմ =
| էթնոհորոնիմ =
| ժամային գոտի = +2
| DST = +3
| հեռախոսային կոդ = <small>(+90)</small> 358
| փոստային ինդեքս = 05000
| փոստային ինդեքսներ =
| ավտոմոբիլային կոդ = 05
| իդենտիֆիկատորի տեսակ =
| թվային իդենտիֆիկատոր =
| Վիքիպահեստում = Amasya
| կայք = http://www.amasya.gov.tr
| պարամետրի անվանում1 =
| պարամետր1 =
| պարամետրի անվանում2 =
| պարամետր2 =
}}
'''Ամասիա''' ({{lang-tr|''Amasya''}}, {{lang-el|''Ἀμάσεια''}}), քաղաք և շրջան ներկայիս [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] հյուսիսային մասում, [[Սև ծովըծով]]ը թափվող [[Իրիս (գետ)|Իրիս]] (այժմ՝ Եշիլ-իրմակ) գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ [[Ամասյայի մարզ]]ի վարչական կենտրոնն է։ Պատմական առումով գտնվում է [[Արևմտյան Հայաստան]]ում՝ [[Փոքր Հայք]]ում։ Հիմնադրման օրից ցայժմ Ամասիան համարվել է քաղաք։ Քաղաքը ավելի քան 2500 տարի է, ինչ պահպանել է Ամասիա անունը։
 
== Պատմություն ==
 
Ամասիան ոմանք ենթադրաբար նույնացնում են խեթական Կարախանա բնակավայրի հետ։
 
Հնում մտնում էր [[Փոքր Հայք]]ի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527&nbsp;-&nbsp;565) վարչական վերափոխությունից հետո՝ [[Երկրորդ Հայք]]ի մեջ։ Այժմ Ամասիա գավառի (սանջակ) և գավառակի (կազա) կենտրոնն է, որոնք պատկանում են Սիվասի մարզին։
 
Պատմագիրները նրա հիմնադրումը վերագրում են [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ժամանակներին (մ.թ.ա. IV դ.)։ Նրանք հաղորդում են, որ քաղաքը կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով ՝ նրա հորեղբայր Ամասիայի կողմից, իսկ հետագայում ընդարձակել ու վերակառուցել էր [[Միհրդատ VI Եվպատոր|Միհրդատ Պոնտացին]] (մ.թ.ա. I դ.), դարձնելով իր մայրաքաղաքը։ Այդ ժամանակներում Ամասիան Փոքր Հայքի ամենանշանավոր քաղաքներից էր և բանուկ ճանապարհներով կապված էր [[Եվդոկիա]]յի, [[Սեբաստիա]]յի ու [[Խարբերդ]]ի հետ։ [[Ստրաբոն]]ը գրում է, որ իր հայրենի քաղաք Ամասիան ամուր քաղաք էր, շրջափակված ամրակուռ պարիսպների մեջ, իսկ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն վկայում է, որ քաղաքը գրավում էր հսկայական տարածություն, «տիեզերասահման քաղաք» էր։ Այստեղ կառուցել էին արքունի պալատներ, կերտել [[Վանի թագավորություն|Վանի ուրարտական]] կառույցների նման ձեռակերտեր, ստեղծել վիմափոր դամբարաններ։ Ամասիան, որ իր ընդհանուր համայնապատկերով նման էր մի հսկայական ամֆիթատրոնի, հին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր, [[Կոստանդին Ծիրանածին]]ի հիշատակած Հայկական բանակաթեմի 7 նշանավոր քաղաքներից մեկը։ Հետագա ժամանակներում նույնպես Ամասիան խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Արաբական հեղինակ [[Իբն-Բաթուտան Բատուտա]ն] գրում է, որ Ամասիան «մեծ ու գեղեցիկ քաղաք է. ունի գետեր, պարտեզներ, ծառեր և շատ պտուղներ։ Գետերի վրա կան անիվներ, պարտեզները ջրելու և խմելու համար։ Ունի լայն փողոցներ ու շուկաներ»։ Իբրև ծաղկուն քաղաք, Ամասիան իր վրա էր գրավել շատ նվաճողների ուշադրությունը։ Այն զավթել են հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, մոնղոլները։ [[Լենկթեմուր]]ը 7 ամիս շարունակ պաշարել է այդ քաղաքը, բայց չի հաջողել այն գրավել։ Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ ՍսուլթանիՍուլթանի օրոք, [[1392]] թվականին։ Հենց այդ ժամանակներից էլ սկսում է վայրէջք ապրել վաղեմի շեն ու ծաղկուն քաղաքը, XVIII-XIX դարերում վերածվելով սովորական գավառական անշուք կենտրոնի։ Այն կարող է պարծենալ միայն իր անցյալի փառքով և հուշարձանների ու հնությունների մնացորդներով, որոնց մասին հիշատակություններ ունեն եվրոպական ճանապարհորդները՝ Տավերնիեն, Տուրնեֆորը, Մորիերը, Համիլտոնը և ուրիշներ։ Ամասիայում է կնքվել սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև [[1555]] թվականի հաշտությունը, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվել է այդ երկու գիշատիչ պետությունների միջև։
 
== Բնակչություն ==
19-րդXIX դարի 70-ական թվականներին քաղաքն ուներ ավելի քան 16 հազար հայ, թուրք և հույն բնակիչ<ref>«Արաքս», Պետերբուրգ, 1890, գիրք 2, էջ 17։</ref>։ 20-րդXX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 30 հազար մարդու, որի ավելի քան 35%-ը կազմում էին հայերը։ Այստեղի հայերը երկու անգամ՝ [[1895]]-[[1896]] թթ. և [[1915]] թ. ենթարկվեցին բնաջնջման ու տեղահանման։ 1895-1896 թթ. կոտորածների ժամանակ զոհ գնացին ավելի քան 1000 հայեր, իսկ մնացածը [[Մեծ եղեռն]]ի ժամանակ տեղահան եղան և ցրիվ եկան տարբեր կողմեր։ Ըստ [[1929]] թվականի վիճակագրական տվյալների, Ամասիայում կային միայն 400 հայ բնակիչ, իսկ [[1971]] թվականին՝ 300։
 
== Տնտեսություն ==
 
== Պատմամշակութային կոթողներ ==
Թեպետ Ամասիան շատ է տուժել [[1734]] և [[1825]] թթ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, այնուամենայնիվ, այստեղ տարբեր վիճակում պահպանվել են հին և միջնադարյան հուշարձաններ, տարբեր կառույցների ավերակներ, զանազան հնություններ։ Հնադարյան բերդի ավերակները գտնվում են քաղաքի դիմաց վեր խոյացող մերկ, անձրևներից լվացված 200&nbsp;մ բարձրությամբ ժայռի վրա, որի «կատարը պսակված է հսկայական, դղյակի խարխլված պարիսպներով»՝ հին արքունական պալատի ավերակներով, իսկ բերդի ոտքերի տակ փռված էր երբեմնի հռչակված բուն քաղաքը։ Բերդի պատերին կան շատ մակագրություններ և արձանագրություններ։ Ենթադրվում է, որ [[Միհրդատ 6–րդըVI Եվպատոր|Միհրդատ VI]] այստեղ էր պահում իր գանձերը։ Պատմաճարտարապետական առումով հատկապես հիշատակության արժանի են հնադարյան ժայռակերտ քարայր–դամբարանները, որոնք գտնվում են բերդակիր լեռան լանջին և վերաբերում են հելլենիստական ժամանակներին։ Դրանցից ամենաշքեղները Միհրդատի վիմափոր դամբարաններն են (թուրքերի կողմից Այնալը-մաղարա կոչված քարայրները), որոնք թվով 3 հատ են, մեծությամբ սենյակի չափ, իրարից անջատված միջանցքներով և իրար հետ կապված քարեղեն սանդուղքներով։ Իրենց հնությամբ ու ճարտարապետությամբ քաղաքի հայտնի կառույցներից էին հայկական 4 եկեղեցիները՝ Ս.Աստվածածինը, որ համարվում էր քաղաքի մայր եկեղեցին, Ս. Նիկողայոսը՝ կառուցված [[1218]] թ., Ս. Հակոբը՝ կառուցված [[1255]] թ. և Ս.Գևորգը։ Քաղաքում և նրա շրջակայքում կային մի քանի ուխտավայրեր և երկու վանք։ Մզկիթներից հայտնին սուլթան Բայազետի ջամին էր՝ երկու մինարեով, մարմարյա սյուներով, արաբական նկարներով ու քանդակներով մի շենք, որ ընդգծված էր քաղաքի ընդհանուր համայնապատկերում։ Իբրև գավառի (իսկ այժմ վիլայեթի) կենտրոն, Ամասիայում կառուցվել են վարչական զանազան շենքեր, որոնք իրենց մեծությամբ ու հարմարանքներով տարբերվում էին սովորական բնակելի տներից։ Ամասիայում, Իրիս (Եշիլիրման) գետի վրա կառուցված էին 5 կամուրջ, որոնք իրար հետ էին միացնում քաղաքի երկու մասերը և որոնց վրայով անցնում էին դեպի Եվդոկիա ու Սեբաստիա տանող ճանապարհները։ Այդ կամուրջներից մեկի հիմքն ունի ավելի քան 2000 տարվա հնություն։
 
== Մշակույթ ==
 
== Աղբյուրներ ==
* Թ. Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 35-39։
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=274}}
{{Պատմական Հայաստանի քաղաքները}}
{{Ամասիայի գավառ}}
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=274}}
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ]]
171 897

edits