«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Խնդիր սկսնակների համար
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}{{Մաքրում}}{{չեզոքություն}}
[[Պատկեր:Engels.jpg|մինի|Ֆրիդրիխ Էնգելսը]]
'''Մտավորականություն''', '''ինտելիգենցիա''', մասնագիտորեն զուտ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց հասարակական խավ։ Մտավորականությունը առանձին դասակարգ չէ, այն ծագում և համալրվում է տարբեր դասակարգերից։ Գործունեությունը որոշվում է այն դասակարգերի շահերով, որոնց նա ծառայում է։ Մտավորականության առաջացման նախադրյալը [[Աշխատանքի բաժանում|աշխատանքի բաժանումն]] է ֆիզիկականի և մտավորի, որի հետևանքով հասարակությունը տրոհվել է գերազանցապես ֆիզիկական աշխատանք կատարող ստրուկների և անմիջական արտադրական գործունեությունից ազատ, հասարակական, տնտեսական, պետաիրավական ղեկավարությամբ, [[Գիտություն|գիտությամբ]], [[արվեստ]]ով զբաղվող ստրկատերերի։ Հակամարտ հասարակարգերում մտավոր աշխատանքի մենաշնորհը շահագործող դասակարգերի ձեռքում է, թեպետ մտավորականությունը համալրվել է նաև այլ դասակարգերի ու խավերի հաշվին։ Որպես առանձին հասարակական խավ, որի հիմնական գոյամիջոցը մտավոր աշխատանքն է, մտավորականությունը զարգացել է [[Կապիտալիզմ|կապիտալիզմի]] օրոք, երբ ծայրահեղորեն սրվել է հակադրությունը մտավոր ն․ ֆիզիկական աշխատանքի միջև։ Արտադրողական ուժերի վերելքի շնորհիվ աճում է ինժեներա-տեխնիկական աշխատողների տեսակարար կշիռը։ Տեխնիկական մտավորականությունը ոչ միայն ղեկավարում է [[Արտադրություն|արտադրությունը]], այլև վերահսկում է բանվորներին։ Պետական֊վարչական մարմիններում ներգրավված մտավորականություն անուղղակիորեն մասնակցում է աշխատավորների ճնշմանն ու կեղեքմանը։ Տեղի է ունենում մտավորականության շերտավորում։ Մտավորականության որոշ մասը անցնում է վարձու աշխատանքի, մի մասը ([[բժիշկ]]ներ, [[Իրավաբան|իրավաբաններ]])՝ մասնավոր ձեռնարկատիրական գործունեության (օրինակ, [[ԱՄՆ]]-ում 37,9%, 1870 թվականին), մնացածներն առաջ են քաշվում [[Բուրժուազիա|բուրժուազիայի]] շարքերը, ձեռք բերում արտոնյալ դիրք։ Ընդհանուր առմամբ, կապված մտավոր աշխատանքի նկատմամբ եղած մեծ [[Պահանջարկ|պահանջարկի]] հետ, [[Կապիտալիզմ|կապիտալիզմի]] նախնական փուլում մտավորականությունը բուրժուականանում է։ Բանվորների հետ թույլ կապը, ձեռնարկատերերին մերձ լինելը, բարձր եկամուտը, բուրժուական ապրելակերպը մտավորականության մեծ մասին հանգեցրել է բուրժուական և մանրբուրժուական սոցիալական և աշխարհայացքային դիրքորոշման։
 
== Հեղափոխական դեմոկրատներ ==