«Շերամապահություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Գռեհիկաբանություն Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
Շերամը դեբիլ միջատ է հանկարծ ձեր տները չպահեք կգա ձեզ կուտի։
{{անաղբյուր}}
{{Վիքիֆիկացում}}{{Ոճ}}
'''Շերամը''' (մետաքսագործ, կերպասագործ) իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է։ Ընտանեցվել է [[Չինաստան]]ում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ։ Արհեստական ընտրության միջոցով բուծվել են նոր, տնտեսական բարձր հատկանիշներով տարբեր ցեղեր։ Ժամանակակից շերամապահության մեջ օգտագործվում են ավելի բարձր և որակյալ [[բոժոժ]]ի բերք տվող շերամի հիբրիդներ։ Շերամը [[Հայաստան]] է ներմուծվել VI–VIII դարերում (հավանաբար՝ [[Պարսկաստան]]ից)։Հայաստանում շերամապահությունը զարգացած է հատկապես Աղավնատանը;
 
Թիթեռի թևերի բացվածքը 4–6 սմ է, բերանային ապարատը թերզարգացած է։ Թրթուրը (շերամորդը) սնվում է թթենու տերևներով։ Կերակրման բնականոն պայմաններում (23–25 աստիճան C-ում) թրթուրային փուլը տևում է 22–30 օր, որի ընթացքում թրթուրները 4 անգամ մաշկափոխվում են և անցնում 5 հասակ։ Թրթուրներն ուտում են 20–25 կգ կեր (75 %-ը՝ 5-րդ հասակում)։ Հասուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թաղանթը կազմված է 1000–1500 մ երկարության չընդհատվող մետաքսաթելից։ Կյանքի այդ պահին շերամորդի երկարությունը մոտ 8 սմ է, զանգվածը՝ 4 գ, որի մոտ 40 %-ը մետաքսագեղձերն են։
 
Արտադրած մետաքսահյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից, ֆիբրոինից և [[Սոսինձներ|սոսնձից]] (սերիցին)։ Բոժոժ հյուսելիս թրթուրը դուրս է մղում մետաքսահյութը և գլխի ճոճական շարժումներով ութանման թելակույտեր դնում կառուցվող բոժոժի պատերին։ Բոժոժահյուսքն ավարտելուց հետո (4-րդ օրը) թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս 10-րդ օրը՝ թիթեռի։ Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում։ Բեղմնավորված էգերը 2–3 օրվա ընթացքում ձվադրում են (յուրաքանչյուրը՝ 500–700 ձու) և 10–12 օր հետո սատկում։
 
1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ։ Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ (որպեսզի թրթուրները ոչնչանան), ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին և փաթաթում։ Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում։ Այնուհետև մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է։
== Թթենու շերամ ==
Մարդիկ մետաքսաթել ստանալու նպատակով վաղուց՝ ավելի քան 5 հազար տարի է, որ ընտելացրել են թթենու տերևներով։ Թթենու շերամի թիթեռները կորցրել են թռչելու հատկությունը։