«Բնիձորի մեծ վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 55.
| Վիքիպահեստում =
}}
'''Բնիձորի մեծ վանք''' <ref>[http://www.raa-am.com/raa/pdf_files/183.pdf Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 56-64]</ref>, [[Հայ առաքելական եկեղեցի]], որը կառուցվել է 16-րդ դարերում։ Գտնվում է [[Վրաստան]]ից [[Շուլավեր (գյուղ)|Շուլավեր գյուղից]] համարյա 4 կմ արևմուտք, Բնիձորի ներքին կամ միջին վանքից 0,5 կմ հարավարևելք։
 
Շուլավերի մերձակայքում առավել գիտական այցելուներ ունեցող հուշարձաններից է։ Այստեղ եղել են արքեպիսկոպոս Ջալալյանցքը, Սարգիս Քամալյանը, Երվանդ Լալայանը նաև Նիկողայոս Մառը։
 
Օգտվելով Ե․ Լալայանից՝ վանքի գոյությունը հիշատակվել է նաև Հ․ Ոսկեանը, որը վերահրապարակել է նաև 1663 թվականին շինարարական արձանագրությունը։
 
Վանական հուշարձանախմբի զարդն է՝ եկեղեցի-դամբարան-զանգակատուն եռահարկ շինությունը՝ արևմտյան ճակատից բացված սրբատաշ գեղազարդ շքամուտքով, սրածայր ավաարտվող կտավածաքում՝ ութանիստ թվով տասը սյուներով զանգակատնով։
 
Մկրտարանի առկայությունը հուշում է, որ վանքի գլխավոր եկեղեցին բավարարել է նաև ծխականների հոգևոր կարիքները։
 
Հարավային ճակատում պահպանվել է արևայի ժամացույցը։ Բացի անկյունաքարերից, սյուներից և կամարներից, որ սրբատաշ են,եկեղեցու մնացած հատվածներն իրականացված են անմշակ քարով, կրաշաղախով։
 
Արտաքին չափերն են՝ 6,18x5,87 մ։ Համաձայն միակ մուտքի բարավորին պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1663 թվականին․ Հովհաննես քահանայի կողմից։
 
Տող 68 ⟶ 73՝
 
Հաջորդ ուսումնասիրությունը, որն ամբողջացրել է շուլավերցի ազգագրագետ՝ [[Սարգիս Քամալյան]]ը, որի նյութը հրապարակվել է 1884 թվականին։
 
<br />
Այդտեղ առաջին անգամ վանքի ճարտարապետական նկարագրից զատ հրապարակվել են թվով 5 վիմագրեր։
 
{{քաղվածք|«տաճարի երկարութիւնն է 11 քայլ և լայ․ 9, կրկնակի քարուկիր բարձր պարիսպով շրջապատված է տաճարն, արտաքին պարիսպն (կիսով չափ խոնարհուած) ունի չորս բուրգ և ամեն մէկը յարմարացրած հրացանաձգութեան․ որվհետև, ինչպես պատմում էին, լեզգինք, շատ անգամ սովորութիւն են ունեցել յարձակուել այս կողմերի վերայ։ Ներքին պարսպին կից ներքուստ արևելեան և արևմտեան կողմերում կան կրօնաւորական խցեր քարուկիր շինութեամբ, մի քանիսն այժմ կիսակորպծան։
 
Տաճարի միակ դռան, արևմտեանի վերայ կան գեղեցիկ քանդակուած նկարներ և առձանագրութիւն հետրեալը․ Ծ․ Յիսուսի Քիրստոսի շինեցաւ ձեռամբ Տէր-Օհաննէս քահ․ թուին ՌՃԺԲ։
Եկեղեցւոյ դրանը կան մի քանի վայելչաքանդակ խաչքարեր, որոնցից մէկի վերայ հետևեալը։ Սուրբ Խաչս բարեխօս է Քարամին և իւր կողակիցին թ․ ՌՃԼԳ․ նոցա մօտ գտնւում են որկու գերեզմաններ․ մէկի վրայ նկարուած ձիաւոր մարդ, իսկ մկւսի վրայ չորս այրական պատկեր, երեքը թագաձև գլխարկով, իսկ մէկը, որ երևում էր ծառան, գլխաբաց և ձեռքերը կուրծքին կանգնած պատկերների մէջտեղում նկարուած են գինու գաւեր, բաժակներ և վրացական բաժակեղջիւրներ և այլ զարդերն։ Երկու տապանաքարեր ևս ունէին արձանագրեր․ մութը վերահասած լինելով չկարողացանք կարդալ, բայց յետոյ տողւոյն ուսուցիչ պ․ Քամալեանցն օրինակելով մեզ ուղարկեց, որից երևում է մէկինը հետևեալն - Ես ի ազգէն Ծովանշեցի, անուն իմ Թամազ կոչի, որ շինեցի Սուրբ եկեղեցիս ի յիշատակի ծնողաց իմոց (թուական չկայ)․ միւսինը «Այս է իմ կացարան, որ եղև տուն իմ բնակարան նգալ մարսունիս, դամբարան պարոն Ասլամազին» (թուական չկայ)։
 
Եկեղեցւոյ արևելեան կողմը մի այլ տապանի վերայ կարդացինք հետևեալը, Այս է տապան Ասլանին որդի Աւթամեդիլին թ․ ՌՃԼ։ Փակագրերով արձանագրութիւններ կային և կաթուղիկէի վերայ որոնք մնացին նոյնպէս անվերծանելի։ Արտաքին պարսպի հանդէպ կա մի այլ գերեզմանատուն՝ այժմ ծածկուած անտառով և հողի հետ հաւասարւած»<ref>[http://www.raa-am.com/raa/pdf_files/183.pdf Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր», Երևան 2002թ. Էջ 57-58]</ref>։}}