«Վիքիպեդիա:Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ»–ի խմբագրումների տարբերություն

 
Հարգելի բոտապահ մասնակիցներ, քանի որ «Քառյակ մեդիա» կոչվող մեդիահոլդինգը շուտով [https://www.youtube.com/watch?v=3JxcMzs1alg&ab_channel=168.am դադարեցնելու է իր գործունեությունը], այսինքն՝ փակվելու է նաև tert.am կայքը, ապա արդյո՞ք հնարավոր է բոտի միջոցով Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում tert.am-ով սկսվող աղբյուրներն արխիվացնել և այդպես ներկայացնել։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 07:59, 11 Փետրվարի 2022 (UTC)
 
:@[[Մասնակից:Gardmanahay|Gardmanahay]] ջան, InternetArchiveBot-ը անում է դա չաշխատող հղումների համար։ Բոտապահների տելեգրամի ալիքում հարցրել եմ՝ արդյո՞ք հնարավոր է միայն tert.am-ի դեպքում անել նաև աշխատող հղումների համար։ Եթե իրենք լուծում չառաջարկեն, կփորձեմ ուրիշ բան մտածել։ Տեղյա՞կ ես, թե ինչքան ժամանակ ունենք։ - [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 10:39, 11 Փետրվարի 2022 (UTC)