«Խոջիվանքի գերեզմանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Map of Khojivank Armenian cemetery, Beginning of the 18th century (cropped).jpg|250px|մինի|աջից|[[Հավլաբար]] հայկական թաղամասի քարտեզը, [[[[Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի]]|Սուրբ Աստվածածին եկեղեցին]] նշված է 58 բիշով, 1730-ական թվականների քարտեզ պատրաստված [[Վախուշտի Բագրատիոնի]]ի կողմից]]
Խոջիվանքի գերեզմանատան տարածքը հին ժամանակներից պատկանել է [[Բեհբությաններ|Բեհբության հայկական իշխանական տան]] ներկայացուցիչներին և հանդիսացել վերջիններիս տոհմական գերեզմանոցը։ [[Քարթլիի թագավորություն|Քարթլիի թագավոր]] Ռոստոմը (1638-1658) իր գանձապետ [[Հայեր|հայազգի]] [[Մելիք Խոջա-Բեհբուդ|Աշխարհբեկ Բեհբությանի]] նվիրվածությունը և ազնիվ ծառայությունը բարձր է գնահատել ու նրան կոչել Խոջա Բեհբութ, այսինքն Մեծ Բեհբութ։ 1654 թվականին թագավորը բավարարել էր հայ արքունականի խնդրանքը՝ գերեզմանոցի տարածքը մեծացնել, եկեղեցի կառուցել, դրանից վեր այգի տնկել և Մախաթ լեռան լանջով ջրանցք կառուցել<ref name="ՍԿԹՔԳ"/><ref name="RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II"/><ref name="დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (XVI-XIX სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 17:">დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (XVI-XIX სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 17։</ref> 1655 թվականին Խոջա-Բեհբուդը կառուցել է [[Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի|Սուրբ Աստվածածին եկեղեցին]], որին ժողովուրդը տվել է Խոջի վանք, այսինքն՝ խոջա Բեհբութի շինած վանք անունը։ Ժողովրդի կողմից գործածվող Խոջի վանք անվանումից էլ հետագայում ամբողջ գերեզմանատունը կոչվել է Խոջիվանք<ref name="ՍԿԹՔԳ"/><ref name="RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II"/><ref name="Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии, Երևան, 1988, էջ 96:">Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии, Երևան, 1988, էջ 96։</ref>։