«Արհեստական արբանյակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Արհեստական արբանյակներ''', երկնային մարմինների ([[մոլորակ]]ների, [[արբանյակ]]ների, [[Արեգակ]]ի) շուրջը պտտվող չափիչ ու հաղորդիչ գործիքների և էլեկտրասնուցման աղբյուրների համալիրներ։
 
Երկրի արհեստական արբանյակներ արձակվում են [[մթնոլորտ]]ի շերտերի կաոուցվածքի, նրանցում տեղի ունեցող երևույթների, տիեզերական [[ճառագայթ]]ների, [[մագնիսական դաշտ]]ի, Երկրի ձևի ու չափերի, զանգվածի բաշխվածության և այլ հարցերի ուսումնասիրման, միջմոլորակային ճանապարհորդությունների նախապատրաստման նպատակով։ Օգտագործվում են [[Հեռուստատեսություն|հեռուստատեսային]], [[հեռագրային կապ|հեռագրային]] ու [[հեռախոսային կապ]]ի, [[եղանակի կանխատեսում|եղանակի կանխատեսման]], [[նավ]]երի ու [[ինքնաթիռ]]ների կողմնորոշման, ինչպես նաև ռազմական նպատակներով։ Արհեստական արբանյակները [[ուղեծիր]] են դուրս բերվում տիեզերական [[հրթիռ]]ների օգնությամբ։ Երկրաշուրջ ուղեծրով պտտվելու համար մարմիններին հաղորդվում է առաջին տիեզերական արագություն կամ նրանից փոքր-ինչ ավելի։

Երկրի առաջին արհեստական արբանյակը արձակվել է [[1957]] թվականի [[հոկտեմբեր 4]]-ին ([[ԽՍՀՄ]])։ Մինչև [[1975]] թվականը արձակվել են մոտ 2000 արհեստական արբանյակներ։ Դրանց մեծ մասն արձակվել է ԽՍՀՄ-ից և [[ԱՄՆ]]-ից։ Արհեստական արբանյակներ են արձակել նաև [[Ֆրանսիա]]ն, [[Ճապոնիա]]ն, [[Չինաստան]]ը, [[Ավստրալիա]]ն, [[Անգլիա]]ն, [[Հնդկաստան]]ը։ Առաջին արհեստական արբանյակի արձակումը անձնակազմով ([[Յուրի Գագարին]]) տեղի է ունեցել [[1961]] թվականի [[ապրիլի 12]]-ին (ԽՍՀՄ), որով հիմք է դրվել [[Տիեզերագնացություն|տիեզերագնացությանը]]։ [[Լուսին|Լուսնի]] արհեստական արբանյակներն արձակվում են լուսնամերձ տարածությունը, Լուսնի [[ձգողական դաշտ]]ը, մակերևույթի ռելիեֆը ուսումնասիրելու, ինչպես նաև Լուսնի վրա [[արշավախումբ|արշավախմբի]] վայրէջքն ապահովելու համար։ Լուսնի առաջին արհեստական արբանյակը արձակվել է [[1966]] թվականի [[մարտի 31]]-ին (ԽՍՀՄ)։ Մինչև [[1975]] թվականը արձակվել են Լուսնի մոտ 20 արհեստական արբանյակներ (ԽՍՀՄ, ԱՄՆ)։ Լուսնի վրա առաջինը ([[1969]]) վայրէջք կատարեցին ամերիկյան տիեզերագնացներ Ն․[[Նիլ Արմսթրոնգ]]ը և է․[[Բազ Օլդրին]]ը։ Արհեստական արբանյակներն են արձակվել նաև [[Մարս]]ի շուրջ (ԽՍՀՄ-ից՝ երկու, ԱՄՆ-ից՝ մեկ)։ Եթե մարմնին հաղորդվում է երկրորդ տիեզերական կամ նրանից փոքր-ինչ ավելի արագություն, ապա այն հաղթահարում է Երկրի ձգողական դաշտը՝ նրանից հեռանում [[պարաբոլ]]ային կամ [[հիպերբոլ]]ային ուղեծրով և պտտվում [[Արեգակ]]ի շուրջը։ Արեգակի առաջին արհեստական արբանյակը (արհեստական մոլորակ) արձակվել է [[1959]] թվականի [[հունվարի 2]]-ին (ԽՍՀՄ)։ Մինչև [[1975]] թվականը արձակվել են շուրջ մեկ տասնյակ խորհրդային և ամերիկյան արհեստական [[մոլորակ]]ներ։
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=80}}