«Տորֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: gl:Turba
չ Robot: uk:Торф is a featured article
Տող 24.
Տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն:Տ.-ի էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում,ֆրեզերայինը` հանքակուտակի փխրունացումը ,8-25մմ խորության շերտով: Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո: Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային , իսկ երբեմն էլ ` մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվոզ շերտը 25-40սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8-25 մմ տրամաչափ ֆրակցիաների: Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86-89%:
Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են :Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ:ՍՍՀՄ-ում տորֆն արդյունահանում են ֆրեզերային էքսկավատորային և անբացահանք-խորքային եղանակներով:Էքսկավատորայինի նախատիպը էլևատորային եղանակն է,որով մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը արդյունահանվել է մոտ 1.3մլն տ հատակտոր տորֆ:Էլևատորային մեքենաները հում տորֆը տեղափոխում էին բացահանքից, խառնում և կաղապարում աղյուսների ձևով: Չորացման, հավաքման և բարձման գործողությունները կատարվում էին ձեռքով: 20-ական թվականներին մշակվեց տորֆի հիդրավլիկ հանույթի եղանակը: Այն կիրառվեց 1922-ից մինչև 1962-ը:Կոմպլեքսային մեքենայացված էքսկավատորային եղանակն ընդգրկում է` տորֆի արդյունահանումը հանքակուտակից շերեփային հարմարանքով, հում տորֆի վերամշակումը, նրա կաղապարումը և տորֆաղյուսակների փռումը չորացման դաշտում հավաքումն ու պահեստավորումը:Տորֆի ֆրեզերային հանույթը ՍՍՀՄ-ում զարգացել է 40-ական թթ.: Այն լրիվ մեքենայացված է և աչքի է ընկնում ավելի նվազ աշխատատարությամբ, մետաղատարությամբ և էներգատարությամբ:Տորֆամեքենաներով արդյունահանված տորֆը միջին հաշվով շուրջ 6 ամիս պահպանվում է դաշտային դարսակույտերում:Տորֆի պահպանման և ինքնաբռնկման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դարսակույտերի մեկուսացումն է օդից` հում տորֆի շերտով, 1975-ից կիրառվում է պոլիմերային փաղանթով մեկուսացումը: Անբացահանք-խորքային եղանակով արդյունահանում են հատակտոր տորֆ` կոմունալ- կենցաղային կարիքների համար: Տորֆի մեխանիկական վերամշակումը կատարվում է շնեկային, շնեկա-դանակային, պարուրակոնային, կոնային, ջարդիչ,տրորիչ և այլ տիպի բանող մասերով:
{{Link FA|uk}}
 
[[ar:خث]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տորֆ» էջից