«Կրծողներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
 
Տող 14.
| ncbi = 9989
}}[[Պատկեր:Gnagarnas tandsystem, Nordisk familjebok.png|thumb|Կրծողների գանգը]]
'''Կրծողներ''' ({{lang-lat|Rodentia}}), կաթնասունների դասի ամենամեծ կարգը։ Ընդգրկում է [[կաթնասուն]]ների 1/3-ը։ Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 3 սմ - 135 սմ, քաշը՝ 7 գրամից մինչև 90 կգ) [[կենդանի]]ներ են։ [[Գլխուղեղ]]ի մեծ կիսագնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով։ Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն։ Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում։ Ժանիքներ չունեն։ Տարածված են բոլոր [[աշխարհամաս]]երում։ Հայտնի է ժամանակակից 33 ընտանիք, 481 ցեղ, մոտ 2300 տեսակ, նախկին [[ԽՍՀՄՀայաստան]] տարածքում՝ 11 ընտանիք, 50 ցեղ, 130-ից ավելի տեսակ, ՀԽՍՀ-ում՝ 26 տեսակ։ Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք է վարում, փորում են խոր և բարդ բներ։ Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ։ Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ։ Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ։ Առանձին տեսակներ ([[սկյուռ]], մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի։ Մեծ մասը վնասատու է, փչացնում է գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն։ Որոշ տեսակներ ([[արջամուկ]], գետնասկյուռ, ավազամուկ, դաշտամուկ և այլն) [[մարդ]]ու և ընտանի կենդանիների սուր վարակիչ, ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի, էնցեֆալիտների, կատաղության հարուցիչների հիմնական կրողներ և տարածողներ են (լվերի, տզերի միջոցով, անմիջական շփմամբ)։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=691}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրծողներ» էջից